Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Լուրեր

16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
Բոլորը

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջան Հոջինին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ, դրական է գնահատել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում ձևավորված համագործակցային մթնոլորտը և այս համատեքստում ընդգծել միջպետական ու միջմարդկային շփումների ակտիվացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարբեր ձևաչափերով երկկողմ գործընկերությանն ու իրավապայմանագրային դաշտին, քննարկել մշակութային, առողջապահության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ աշխատանքները, պետական կառավարման ոլորտում փորձի փոխանակման ուղղությամբ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի և Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-կորեական փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ: