ՄԱԿ-ի վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը կայցելի Հայաստան

Լուրեր

20.04.2026 | 11:48
«Ուրարտուն» չի ընդունել «Ալաշկերտի» դեմ հանդիպման արդյունքը․ ՀՖՖ-ից արձագանքել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:39
Ալիևը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության արդյունքներից և «Զանգեզուրի միջանցքից»
20.04.2026 | 11:30
Կուսակցությունների ղեկավարներ են տուգանվել
20.04.2026 | 11:18
Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:11
Բուլղարիայի ընտրություններում առաջատարը նախկին նախագահ Ռումեն Ռադևի կոալիցիան է․ նա ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից է
20.04.2026 | 11:03
Միհրան Հարությունյանը հաղթանակի է հասել Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:00
Պայթյուն է տեղի ունեցել Նուբարաշենի աղբավայրում. երկու անձ տուժել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 10:55
Դատախազության միջամտությամբ Աչաջուրի մարզադաշտի վարչական շենքը վերադարձվել է համայնքին
20.04.2026 | 10:42
Թեհրանը խոստանում է պատասխանել ԱՄՆ-ի կողմից իրանական բեռնատար նավի առգրավմանը
20.04.2026 | 10:33
Ռոնալդուի գոլը սկիզբ է դրել «Ալ Նասրի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 10:25
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից
20.04.2026 | 10:11
Ռեստորանի մոտ մեքենա է այրվել
20.04.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 20-ի դրությամբ
20.04.2026 | 09:33
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը 2018-ի թավշյա հեղափոխության մասին գիրք է գրել
20.04.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Միավորված ազգերի կազմակերպության վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը 2023 թվականի փետրվարի 20-ից 27-ը կիրականացնի իր առաջին այցը Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։

Աշխատանքային խումբը կայցելի մայրաքաղաք Երևան և Սյունիքի մարզ։ Փորձագետները կհանդիպեն կառավարության պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների անդամների, տուժածների և նրանց ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային խումբը նախնական դիտարկումներով կկիսվի երկուշաբթի՝ փետրվարի 27-ին, տեղական ժամանակով ժամը 15:00-ին մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի կունենա Երևանում՝ Կոնգրես հյուրանոցի Պիկասո խորհրդակցությունների սրահում: Մուտքը խիստ սահմանափակ է:

Աշխատանքային խումբն իր եզրակացությունները և առաջարկությունները Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2023 թվականի սեպտեմբերին։

ԱՎԱՐՏ

Վարձկանների կիրառման հարցերով՝ որպես որպես մարդու իրավունքների ոտնահարման և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը խոչընդոտող միջոց, աշխատանքային խումբը ստեղծվել է 2005 թվականի հուլիսին այն ժամանակ Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից: 2022 թվականին խմբի մանդատը լրացվեց Մարդու իրավունքների խորհրդի կողմից: Խումբը բաղկացած է հինգ անկախ փորձագետներից աշխարհի տարբեր տարածաշրջաններից: Նախագահող-զեկուցողն է պարոն Ռավինդրան Դանիելը (Հնդկաստան): Մյուս անդամներն են՝ տիկին Ելենա Ապարաքը (Խորվաթիա), պարոն Կառլոս Սալազար Կոուտոն (Պերու), պարոն Քրիս Կվաջան (Նիգերիա) և տիկին Սորչա ՄաքԼեոդը (Միացյալ Թագավորություն):

Աշխատանքային խմբերը Մարդու իրավունքների խորհրդի այսպես կոչված հատուկ ընթացակարգերի մաս են կազմում: Հատուկ ընթացակարգերը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համակարգում անկախ փորձագետների ամենամեծ մարմինը, Խորհրդի անկախ փաստահավաք և մոնիտորինգի մեխանիզմների ընդհանուր անվանումն է, որը անդրադառնում է կամ երկրի կոնկրետ իրավիճակներին, կամ թեմատիկ խնդիրներին աշխարհի բոլոր մասերում: Հատուկ ընթացակարգերի փորձագետներն աշխատում են կամավոր հիմունքներով. նրանք ՄԱԿ-ի աշխատակիցներ չեն և իրենց աշխատանքի դիմաց աշխատավարձ չեն ստանում։ Նրանք անկախ են որևէ կառավարությունից կամ կազմակերպությունից և ծառայում են իրենց հնարավորությունների չափով: