Երևանում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Հունիսի 18-ին` ժամը 22:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի տակ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով կամրջից. տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Ոստիկանության աշխատակիցների և փրկարարների համատեղ գործողությունների արդյունքում կանխվել է քաղաքացու (ինքնությունը չի հաջողվել պարզել) ինքնասպանության փորձը:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: