Թուրք նահագապետը հայտարարել է, որ երկրաշարժի զոհերի թիվը պաշտոնականից 5 անգամ ավելին է, իրավիճակն ավելի վատ

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Թուրքիայի հարավարևելյան Շըրնակ նահանգի ղեկավար Օսման Բիլգին, որին նաև նշանակել են փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո Գազիանթեփի համակարգող, հայտարարել է, որ երկրաշարժերի զոհերի թիվը «հինգ անգամ ավելին է, քան հայտարարված թվերը», գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Որպես պետության ներկայացուցիչ՝ ես եկել եմ ձեզ լսելու: Կներեք, միգուցե ուշ եմ եկել, բայց իրավիճակը շատ ավելի ծանր է, քան դուք գիտեք»,- Անթեփ նահանգի Նուրդաղը շրջանում երկրաշարժից փրկվածների հետ հանդիպմանն ասել է Օսման Բիլգինը։

Նա նշել է, որ երկրաշարժից ամենաշատ տուժած շրջաններից մեկն ամբողջությամբ քանդվելու է։

«Ասում եմ, որ հասկանաք կատարված աղետը։ Այս պահին կա 150 դիակ ունեցող բնակարան։ Իրավիճակը շատ ավելի վատ է, քան հայտարարված թվերը։ Երեք, չորս, միգուցե հինգ անգամ ավելի վատ է։ Մենք ամբողջությամբ կքանդենք որոշ գավառներ և կկառուցենք նորերը։ Քաղաքները ջնջվել են քարտեզից, կստեղծվեն նոր քարտեզներ։ Որպես պետություն՝ ներողություն ենք խնդրում, եթե ուշ ենք ժամանել»,- ասել է նա։

Հավելենք, որ վերջին պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է  41,000-ը։

Էմմա Չոբանյան