Փաշինյանից պահանջում եմ՝ ԵՄ-ին ինտեգրումը հայտարարել նպատակ․ չաշխատե՛ց «ՌԴ-ին չնեղացնենք, որ պատերազմ չլինի» սկզբունքը․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.07.2026 | 12:34
Նարեկ Մկրտչյանն ու CEPA-ի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առաջնահերթությունները
21.07.2026 | 12:22
Իրանցիները 14,5 մլն դոլար պարտք են եղել Ծառուկյանին, 2 տարում պետք է վերադարձնեին գումարը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 12:17
Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
21.07.2026 | 12:10
«Արարատցեմենտ»-ում պետությունը կառավարիչ կնշանակի // Ծնվել է Մարմարիկում խեղդված Տիգրանի եղբայրը. ԼՈՒՐԵՐ
21.07.2026 | 12:05
Կոնֆերենցիաների լիգայում «Նոայի» հավանական մրցակիցը տնային խաղերն անցկացնում է Ադրբեջանում
21.07.2026 | 11:55
Անկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար
21.07.2026 | 11:44
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտե բերվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 11:41
Ռուսական ուժերը Սումիում հարձակվել են բնակելի շենքի և առևտրի կենտրոնի վրա․ տուժածներ կան
21.07.2026 | 11:30
Մեսին հայտարարել է Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին․ աղբյուր
21.07.2026 | 11:21
Լիպեցկում խոշոր հրդեհ է բռնկվել «արտադրական օբյեկտների տարածքում» հրթիռային տագնապ հայտարարելուց հետո
21.07.2026 | 11:13
Ձկնաբույծների ակցիան Կառավարության շենքի մոտ՝ ՈՒՂԻՂ
21.07.2026 | 11:11
Մարդիկ, որոնց աշխատանքը մետաղից ուժ է ստեղծում․ ԶՊՄԿ-ում նշել են Հանքագործի և մետալուրգի օրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 11:02
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետին
21.07.2026 | 10:49
Էլինա Ավանեսյանը նվաճել է Համբուրգի մրցաշարի հիմնական փուլի ուղեգիր
21.07.2026 | 10:37
ԱՄՆ-ն 10-րդ օրն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան օբյեկտները, այդ թվում՝ Amazon-ի ենթակառուցվածքները
Բոլորը

ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ Լավրովի և Վոլոդինի՝ ՀՀ-ին ուղղված ագրեսիվ հայտարարություններից հետո, թե կարող է երկիր կորցնեք՝ ԵԽԽՎ-ին և Եվրախորհրդարանին նայելով, թե ՀՀ-ն «օկուպացրել» էր Ադրբեջանի տարածքները, այդ պատճառով ՀԱՊԿ-ն չի գնահատել Ադրբեջանի հարձակումը, հիմա էլ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը հայտնեց, թե Ստավրոպոլում մասնակի խցափակվել է ՀՀ-ին սնուցող գազատարը։ Ըստ այդմ՝ զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները․ ԱԳԼՃԿ-ներինը վերականգնվեց պահեստների հաշվին։

Գուցե սա իսկապես տեխնիկական խնդիր է, բայց գիտենք՝ ՌԴ-ն գազային մահակով է շփվում այլ երկրների հետ։ Հավանակա՞ն է, որ առաջիկայում էլ Լարսի անցկակետը փակվի կամ պարզվի, որ հայկական ապրանքները ռուսական շուկայի ստանդարներին չեն համապատասխանում, և այդպես շարունակ։ Ի՞նչ միտում կա։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը Factor TV-ին տված հարցազրույցում առաջարկում է այս խնդրին ավելի լայն պատկերից նայել։

«Մենք պետք է անենք հետևյալ հետևությունը, որ Հայաստանը մերժեց ՀԱՊԿ դիտորդական խմբին, քանի որ այդ դաշինքը ՀՀ սահմանները չի ճանաչում, և նախընտրեց ԵՄ-ի դիտորդական խումբը, որը 1991-ի սահմաններով ՀՀ-ն է ճանաչում։ Նախկին խումբը ցույց տվեց, որ արդյունավետ են գործում, հուսանք՝ այս խմբի աշխատանքն էլ արդյունավետ կլինի։ ՀՀ իշխանությունները շատ գոհ են այս արդյունքից, ԵՄ-ն շատ գոհ է, որ ՀՀ-ին ընդառաջել է և 100 հոգանոց դիտորդական խումբ է ուղարկել, սրանով հայտնվել ենք մի վիճակում, երբ երկու կողմն էլ բավարարված են, և ոչ մի այլ փոփոխություն տեղի չի ունենում»,- ասաց Արամ Սարգսյանը։

Նա պնդում է, որ ՀՀ-ի անելիքը ոչ թե ՌԴ-ի սպառնալիքներին հակադարձելը պիտի լինի, այլ պետք է կատարել հաջորդ քայլը։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը պահանջ ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարել եվրոպական ինտեգրման մտադրության մասին և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ՝ դուրս գալով ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան