Կիրականացվի Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների ծրագիր

Լուրեր

17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
Բոլորը

2023 թ. Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների կազմակերպման և իրականացման հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար տրամադրելու վերաբերյալ որոշում: Ըստ հիմնավորման՝ Հայ կինոյի 100 ամյակը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում, (2022-2023 թթ.) և նախատեսվող հոբելյանական միջոցառումները իրավունք ունեն հանդես գալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո: Միջոցառումների նպատակն է՝ հայ արդի և դասական կինոարվեստի հանրայնացումն ու տարածումը, միջազգային դիրքավորումն ու ճանաչելիության բարձրացումը, կինոժառանգության վերաարժևորումը, կրթական որակի բարձրացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողովի գլխավորությամբ, ոլորտում առաջատար կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ, նախաձեռնել են տասնյակից ավելի միջոցառումների և հրատարակչական ծրագրերի իրականացում, որոնք նորովի կբացահայտեն հայ կինոյի ձեռքբերումները՝ համազգային և միջազգային մակարդակում։ Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական և ներպետական միջոցառումների իրականացում․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, կինոյի հիմնադրումը եղել է խոշորագույն մշակութային իրադարձություն, որով ներգրավվել ենք համաշխարհային գեղարվեստական պրոցեսների մեջ: «Այս համատեքստում, ինչպես նաև հայ կինոյի հիմնադրի` Համո Բեկնազարյանի 130-ամյա հոբելյանի շրջանակում, այս տարի առաջին անգամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հրատարակվել է ռեժիսորին նվիրված եռալեզու պատկերագիրքը, որի շնորհանդեսը եղել է և այն տարածվում է աշխարհի տարբեր գրադարաններում և հայագիտական կենտրոններում», -ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ միջոցառումների ծրագիրը բազմաբաղադրիչ է. «Այստեղ մենք ունենք թե՛ հրատարակչական ծրագրեր, թե՛ միջազգայնացմանը նպաստող ծրագրեր: Շատ եմ կարևորում, որ մենք ունենք հայ կինոյի մասին իրազեկման բարձրացման և հանրային խոսույթի զարգացման տեղական ծրագրեր, որոնք կիրականացվեն մայրաքաղաքում և մարզերում: Մասնավորապես, իրականացնելու ենք «Հայկական կինոդար» ծրագիրը, որը սկսվելու է ապրիլի 16-ից, տևելու է մեկ տարի: Հայկական կինոյի շուրջ 100 դասական և ժամանակակից ֆիլմեր են ցուցադրվելու մարզերում և Երևանում»:

Կառավարության ղեկավարը կարևորել է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների անցկացումը նաև կինոյի ապագային ու զարգացմանը միտված տեսլական ունենալու առումով: «Կինո նշանակում է նաև տեխնոլոգիաներ, որովհետև ժամանակակից աշխարհում այն ֆիլմերը, որոնք հենված չեն տեխնոլոգիական լուծումների վրա՝ առնվազն շատ քիչ են: Հարցը նաև գտնվում է կրթության ոլորտում, որովհետև եթե չկա համապատասխան կրթություն, մենք չենք կարող ունենալ ոլորտի զարգացում: Արդեն գիտեք, որ Հայֆիլմ կինոստուդիայի տարածքում մենք կունենանք, արվեստների ավագ դպրոց, արվեստների համալասարան՝ սրանից բխող բոլոր արդյունքներով: Այսինքն՝ սա նշանակում է, որ այնտեղ կլինեն նկարահանման հրապարակներ, ստուդիաներ և այլն: Մենք պլանավորում ենք այնտեղ ունենալ ժամանակակից չափանիշներին համապատասխանող համերգասրահ կամ կինոդահլիճ, կինոթատրոն, թատրոն և այսպես շարունակ, որտեղ հենց այդ կրթական կլաստերի ներկայացուցիչները և ոչ միայն նրանք, ներկայանալու և ներկայացնելու հնարավորություն կունենան: Սա ծրագրի մի հատվածն է: Զուտ աշխարհագրական առումով այդ կրթական կլաստերը կզարգանա՝ ընդհուպ կհասնի մինչև Աշտարակի Ֆիզիկայի ինստիտուտի տարածք, որտեղ կլինի տեխնոլոգիական կլաստերը: Այս ամբողջ նախագիծը մենք անվանում ենք ակադեմիական քաղաք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն ոլորտի զարգացմանն ուղղված ամենաերկար քննարկված ծրագրերից մեկն է, որը պետք է հետևողականորեն իրականացնել: