Թուրքիայում երկրաշարժի հետևանքով շենքերի փլուզման հետաքննության շրջանակում 26 մարդ է կալանավորվել

Լուրեր

11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո փլուզված շենքերի հարցով հետաքննությունը շարունակվում է, մի քանի անձ արդեն կալանավորվել է հազարավոր մարդկանց՝ փլատակների տակ մահանալու մեջ ունեցած մեղավորության համար, գրում է Gercek News-ը։

Դիարբեքիրում 15 մարդ, որոնցից մի քանիսը կապալառուներ են, կալանավորվել են քաղաքում քանդված շենքերի հետ կապված «շինարարական թերությունների և սյուներ կտրելու» մեղադրանքով։ Եվս 22 հոգի դատաբժշկական փորձաքննությունից հետո ազատ է արձակվել կալանքից։ Փախուստի մեջ գտնվող ևս վեց կասկածյալների որոնումները շարունակվում են։

Լրատվամիջոցը գրում է, որ 7 անձ էլ կալանավորվել է Մալաթիայում։ Նահանգի անվտանգության վարչության հաղորդագրության մեջ ասվում է, որ յոթ կասկածյալներ ձերբակալվել և տարվեր են դատարան, իսկ 12 կասկածյալների նկատմամբ վարույթը շարունակվում է։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ հետաքննության հետ կապված 20 կասկածյալներ են ձերբակալվել մի քանի քաղաքներում, նրանց նկատմամբ երկիրը լքելու արգելք է սահմանվել։

Մարաշում էլ շենքերի քանդման գործով սկսված հետաքննության շրջանակում չորս անձ բերման է ենթարկվել։ Կասկածյալներից մեկը, որը տեղափոխվել էր դատարան, դատախազությունում հայտարարությունից հետո ազատ է արձակվել, մյուսները կալանավորվել են։

Մեկ այլ կապալառու էլ, որը պատասխանատու է Մարաշում փլուզված շենքերի համար, կալանավորվել է նավով Թուրքիայի հարավային ծովափնյա Մարմարիս քաղաքի մոտ՝ Հունաստան փախչելու փորձի ժամանակ:

Էմմա Չոբանյան