ՌԴ-ին մտահոգում է ԵՄ-ի աճող դերը․ ՀՀ-ի մարտահրավերները չլուծվեցին՝ լավ օրից չէ, որ ԵՄ-ին դիմեցինք․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 12:04
Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի փորձաքննության արդյունքների առնչությամբ ասուլիս. ՈՒՂԻՂ
20.02.2026 | 12:00
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ընդդիմադիրների են ծեծել // Թրամփն Իրանին 15 օր ժամանակ է տվել․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 11:52
Իրանը զգուշացրել է՝ ամերիկյան բազաներն ու օբյեկտներն «օրինական թիրախներ» կդառնան հարձակման դեպքում
20.02.2026 | 11:43
Երևանում 2026-ի գարնանից նախատեսվում է 85,6 մլն դոլար արժողությամբ ճանապարհային նախագիծ սկսել․ կբեռնաթափվի կենտրոնի երթևեկությունը
20.02.2026 | 11:35
ԱՄՆ զինվորականները հայտարարել են Ալյասկայի մոտակայքում ռուսական ինքնաթիռներ որսալու մասին
20.02.2026 | 11:28
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
20.02.2026 | 11:26
«Նոայի» նախագահ․ Դուք մոտիվացրիք ինձ ավելի շատ ներդրում անել հայկական ֆուտբոլում
20.02.2026 | 11:15
Դպրոցի նկատմամբ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ, տնօրենի տրվել է կարգադրագիր․ ՀՀ կրթության տեսչական մարմին
20.02.2026 | 11:04
Բրիտանիայի թագավորի եղբայրն ազատ է արձակվել 12 ժամ տևած հարցաքննությունից հետո. հետաքննությունը շարունակվում է
20.02.2026 | 10:53
Խուզարկություններ՝ Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում
20.02.2026 | 10:50
Բաքուն հերքում է Թրամփին. Ադրբեջանը չի մասնակցի Գազայի համար 7 միլիարդ դոլարի ֆինանսական նախագծին
20.02.2026 | 10:41
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 20-ի դրությամբ
20.02.2026 | 10:35
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծել են բողոքի դուրս եկած ընդդիմադիր ադրբեջանցիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 10:29
Թրամփը հայտարարել է, որ Իրանը 10-15 օր ունի ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար
20.02.2026 | 10:20
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ

-Վարչապետն այսօր ներկայացրեց, որ նախօրեին ավարտվել են ՀՀ Կառավարության կողմից Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման պայմանագրի նախագծի մշակումների աշխատանքները։ Հայկական կողմի առաջարկները փոխանցվել են ադրբեջանական կողմին: Փաստաթուղթը փոխանցել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին: Ի՞նչ է ենթադրում այս նախագիծը։

-Չեմ կարող բովանդակային շատ մանրամասներ ասել, բայց կարող եմ հայտնել, որ արդեն դիտարկումների մի քանի փուլ է տեղի ունեցել, որոշ հարցերում հնարավոր է եղել գալ համաձայնության, որոշներում՝ ոչ։ Չեմ կարծում, թե մեր ուղարկած այս տարբերակի շուրջ հենց հիմա հնարավոր կլինի գալ համաձայնության։

-Ինչո՞ւ եք այդպես կարծում։

-Նախորդ երկու-երեք փուլերի գրագրությունից արդեն գիտենք, թե կողմերը որ հարցի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն, և թե որ դիրքորոշումն ինչ աստիճանի է փոփոխման ենթակա։

-Գլխավոր տարաձայնությունը ո՞ր հարցի շուրջ է։

-Չեմ կարող ասել, դա արդեն կլինի բովանդակության բացահայտում։

-Հրապարակային հայտարարություններից ելնելով՝ կարող ենք ասել, որ հնարավոր է խոսք լինի ԼՂ հարցով Ստեփանակերտ-Բաքու երկխոսության առումով՝ անվտանգության միջազգային երաշխիքների վերաբերյալ։

-Այո՛, նաև դա։ Այո, միջազգային երաշխիքների հարցն է։ Հասկանում ենք, որ նույնիսկ միջազգային երաշխիքներով կնքված պայմանագրերը նորմալ կերպով չեն իրականացվել։

-Օրինակ՝ նոյեմբեի 9-ի հայտարարությունը։

-Ընդհանրապես, հայտնի են այնպիսի պայմանագրեր, որ չեն կատարվել աշխարհաքաղաքական փոփոխությունների բերումով։ Իսկ նոյեմբերի 9-ի համաձայնությունը եռակողմ է, միջազգային երաշխիքներով պայմանագիր չէ։

-Երաշխավորի ինստիտուտը հայկական կողմի նախաձեռնությունն է, որին չի համաձայնում Ադրբեջանը։

-Այո՛։

-Չեն համաձայնվում նաև միջազգային մեխանիզմներով խոսակցությա՞նը։

-Նկատի ունեք Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը․․․ Այո՛։

-Եթե տարաձայնություններն անլուծելի են, նշանակում է, որ գնում ենք ոչ թե խաղաղության, այլ նորից պատերազմի՞։

-Պետք չէ այդպես բացարձակացնել, և դրա հակառակ պնդումն էլ ճիշտ չէ, որ եթե կնքենք որևէ պայմանագիր, ուրեմն դա կերաշխավորի խաղաղությունը։ Շատերն են ենթադրություններ կառուցում այն մտայնության վրա, որ եթե խաղաղության պայմանագիր կնքվի, դա նույնն է, թե խաղաղություն կհաստատվի, իսկ եթե չկնքվի, պատերազմի վտանգը կմեծանա։ Կարող է և կնքես խաղաղության պայմանագիր ու էլի չհասնես բուն խաղաղությանը, եթե պայմանագրում գրված կետերը չեն արտահայտում կողմերի իրական կամքն ու մտադրությունները։ Խաղաղությունն ավելի շատ կախված է կա՛մ կողմերի կամքից, կա՛մ միջազգային երաշխիքներից, այս երկուսից մեկնումեկը գոնե պետք է լինի, որպեսզի գետնի վրա իրական խաղաղություն լինի, թե չէ՝ թղթի վրա ամեն ինչ էլ կարող ես գեղեցիկ գրել ու ստորագրել։ Անգամ երաշխավորների պարագայում միշտ չէ, որ ստացվել է ապահովել թղթի վրա գրվածի իրագործումը։ Սա չի նշանակում, թե մեզ պետք չէ պայմանագիր, բայց պետք է լինի այնպիսի պայմանագիր, որը կգործի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան