Փարիզը ողջունում է ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա. Ֆրանսիայի ԱԳՆ
Քաղաքականություն
15.02.2023 | 19:00Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը ողջունում է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա՝ երկրաշարժից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործում Հայաստանի ներդրման համատեքստում։ Ինչպես սեպտեմբերին Թուրքիա կատարած այցի ժամանակ հնարավորություն ունեցավ ասել Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան՝ Ֆրանսիան խրախուսում է Հայաստանի և Թուրքիայի ջանքերը՝ ուղղված երկրների հարաբերությունների կարգավորմանը»,- մասնավորապես, ասվում է հաղորդագրությունում։
Էմմա Չոբանյան