Իրանն ու Չինաստանը համագործակցության 20 փաստաթուղթ են ստորագրել

Լուրեր

18.12.2025 | 11:11
Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
Բոլորը

Իրանն ու Չինաստանը երեքշաբթի Պեկինում կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ ստորագրել են համագործակցության 20 փաստաթուղթ և փոխըմբռնման հուշագիր, գրում է Tasnim news agency-ն։

Տեղեկացվում է, որ Իրանի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները փաստաթղթերը ստորագրել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա չինացի գործընկեր Սի Ցզինպինի ներկայությամբ կայացած հանդիպման ժամանակ:

Համաձայնագրերը ենթադրում են համագործակցություն տարբեր ոլորտներում, ներառյալ՝ ճգնաժամային կառավարումը, զբոսաշրջությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, շրջակա միջավայրը, միջազգային առևտուրը, մտավոր սեփականությունը, գյուղատնտեսությունը, արտահանումը, առողջապահությունը և բժշկական ոլորտը, լրատվամիջոցների գործունեությունը, սպորտը և մշակութային ժառանգությունը:

Նշվում է, որ Ռաիսին Պեկին է այցելել Սի Ցզինպինի պաշտոնական հրավերով։

Չինաստանը վերջին տարիներին ամրապնդել է իր դիրքերը որպես Իրանի գլխավոր առևտրային գործընկեր։ Իրանական ընթացիկ տարվա առաջին տասը ամիսների ընթացքում (2022 թվականի մարտի 21 – 2023 թվականի հունվարի 20) Չինաստանն Իրան է արտահանել 12,7 միլիարդ դոլարի ապրանք, իսկ Իրանից ներմուծումը կազմել է 12,6 միլիարդ դոլար:

Տաթև Ֆռանգյան