Ուզեք-չուզեք, մենք հասարակության մի մասն ենք. դատապարտյալները տեսաուղերձով դիմեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ: Կրթությունը նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացման կարևոր բաղադրիչներից է: Մինչդեռ ազատազրկված անձանց կրթության իրավունքն արդյունավետ ձևով չի իրացվում, ինչը կապված է օրենսդրական, պրակտիկ և մի շարք այլ խնդիրների հետ: Դա ոչ միայն հանգեցնում է ազատազրկված անձանց կրթության իրավունքի խախտմանը, այլև խաթարում է նրանց վերասոցիալականացման գործընթացը՝ մեծացնելով կրկնահանցագործություն կատարելու ռիսկերը:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի այսօր կազմակերպած «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կոնֆերանսի ընթացքում տեսակապի միջոցով խնդիրների մասին բարձրաձայնեցին նաև դատապարտյալները՝ հանդես գալով տեսաուղերձով։

«Այս տարի հնարավորություն ստեղծվեց համագործակցութուն հաստատել «Որարտու» համալսարանի, Հյուսիսային համալսարանի և «Եվրասիա» համալսարանի հետ, որոնք պատրաստ են բարձրագույն կրթություն ապահովել, բայց ցանկալի է, որ այլ բուհեր ևս իրենց պատրաստակամությունը հայտնեն և հնարավորություն տան բարձրագույն կրթություն ստանալու, այդ թվում նաև, օրինակ՝ ԵՊԲՀ-ն։ «Սևան» ՔԿՀ-ում ունենք դատապարտյալ, որը 4 տարի սովորել է այդ բուհում, հետագայում ԵՊԲՀ-ն չցանկացավ համագործակցել և հնարավորություն տալ ուսումնառությունը շարունակելու, պատճառները մենք չգիտենք։
Ճարտարագիտական համալսարանում սովորելու ցանկացողներ ևս կան, բայց այդ համալսարանը ևս հրաժարվեց համագործակցությունից։

Բուհերը պետք է շահագրգռված լինեն դատապարտյալների հետ աշխատելու, և պետք է ընդունեն այս մոտեցումը, որ ուզեն թե չուզեն, մենք ևս մի մասն ենք այս հասարակության, և ուշ թե շուտ դուրս ենք գալու ՔԿՀ- ներից և ավելի նպատակահարմար կլինի, որ կրթված և ավելի բարձր մակարդակով դուրս գանք։ Դա ձեռնտու է և՛ հասարակությանը, և՛ մեզ։

Կան դատապարտյալներ, որ ունեն միջին մասնագիտական կթություն ստանալու ցանկություն, դատապարտյալներին պետք է հնարվորություն տալ ՔԿՀ-ներից դուրս գալ ինչ-որ փեշակ սովորած»,- այս մասին նշեց դատապարտյալներից մեկը, որը ևս բուհի ուսանող է։

Մանրամասները՝ տեսանյութում։