«Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալ ստանում է բարձրագույն կրթություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ: Կրթությունը նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացման կարևոր բաղադրիչներից է: Մինչդեռ ազատազրկված անձանց կրթության իրավունքն արդյունավետ ձևով չի իրացվում, ինչը կապված է օրենսդրական, պրակտիկ և մի շարք այլ խնդիրների հետ: Դա ոչ միայն հանգեցնում է ազատազրկված անձանց կրթության իրավունքի խախտմանը, այլև խաթարում է նրանց վերասոցիալականացման գործընթացը՝ մեծացնելով կրկնահանցագործություն կատարելու ռիսկերը:

«Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալ ստանում է բարձրագույն կրթություն՝ նրանցից 4-ը՝ «Ուրարտու», 1-ը՝ «Եվրասիա» համալսարանում։ Այս մասին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի այսօր կազմակերպած «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կոնֆերանսի ընթացքում հայտնեց «Արմավիր» ՔԿՀ ներկայացուցիչ Հովհաննես Համբարձումյանը՝ հավելելով, որ ուսուցումը կազմակերպվում է հեռավար ձևաչափով և ցանկություն կա համագործակցելու նաև այլ բուհերի հետ։

Նշենք, որ քրեակատարողական հիմնարկներում 19 տարեկանից բարձր 85 դատապարտյալ ստանում է հանրակրթական կրթություն: Նրանց թիվը սկզբում 92 է եղել, սակայն ընթացքում դուրս են եկել ծրագրերից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ազատազրկված 1000 դատապարտյալից 300-ը չեն ստացել հանրակրթական կրթություն կամ ստացած կրթությունը թերի է եղել: 19 տարեկանից բարձր անձանց՝ հանրակրթական իրավունքից օգտվելու ծրագիրը ներդրվել է 2022թ. սեպտեմբերի 1-ից:

Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվել է, որ անկախ տարիքից՝ ազատությունից զրկված անձանց համար հանրակրթությունն իրականացվում է՝ երաշխավորելով ազատությունից զրկված անձանց կրթության իրավունքը: Նպատակը ոչ միայն բուն կրթություն տալն է, այլև ավելի լայն հնարավորությունների ստեղծումը՝ ազատությունից զրկված անձանց սոցիալական հաջող վերաինտեգրումն ապահովելու ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։