Պենտագոնի ղեկավարը Կիևին խոստանում է օգնել հակահարձակում սկսելու հարցում
Քաղաքականություն
14.02.2023 | 16:53Ուկրաինայի գործընկերները կօգնեն հակահարձակում սկսել գարնանը․ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների գործընկերների հետ հանդիպմանը։
«Մենք կաջակցենք Ուկրաինայի ազատության համար պայքարին երկարաժամկետ հեռանկարում և կօգնենք Ուկրաինային դիմակայել և առաջ շարժվել գարնանային հակահարձակման ժամանակ»,- ասել է նա։
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է ուժեղացնել ռազմական օգնությունը Կիևին և աջակցել նրան «այս վճռական պահին»։
Տաթև Ֆռանգյան