«Ավագանու անդամին ասում եք՝ ո՞վ ա ասել, անունն ու համարը տուր․ ծիծաղելի է». Իզաբելլա Աբգարյանը՝ քաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Երևանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի՝ իր կարծիքով տեղ գտած խախտումների մասին։ Աբգարյանը պնդումներ էր արել նաև շինարարության նախագծի ու շինաշխատանքների վերահսկողության բացակայության մասին։

Այսօր Երևանի ավագանու նիստում դիմելով քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ Աբգարյանը հետաքրքրվեց․ «Մինչև մրցույթում հաղթող ճանաչվելը ի՞նչ ճանապարհ է անցնում նախագիծը, հայտը քանի՞ դուռ է անցնում, որ մարդիկ չեն նկատում և ինձ են բողոքում»։

Քաղաքապետն ի պատասխան նշեց․ «Ո՞վ է այդ քաղաքացին, որ Ձեզ է դիմում․․․Ոնց հասկանում եմ, նույն քաղաքացին է միշտ դիմում։ Չեմ ասում, թե խնդիրներ չկան․․․ Կարո՞ղ է այդ քաղաքացու հետ ծանոթանանք, պարզվի ուրիշ խնդիրներ էլ կան, միանգամից․․․ Այդ քաղաքացու հետ, որը բարձրաձայնում է, տեղեկատվություն է տալիս, կարո՞ղ ենք հանդիպել»։

Քաղաքապետը հորդորեց խնդիրների մասին բարձրաձայնած քաղաքացիների կոնտակտային տվյալները փոխանցել։

«Ախր մի հոգի չէ,- պատասխանեց Աբգարյանը։

«Դուք ավագանու անդամ եք, հարցում անեիք քաղաքապետարան, եթե պատասխան չստանայիք, նոր կգնայիք ֆեյսբուքով կհրապարակեիք․․․ Մարդկանց մոտ կարծիք է առաջանում, թե այստեղ չգիտեմ ինչ են անում․․․ Կարծում եմ էդքան նորմալ չէ, որ անհայտ անձը ձեզ տեղեկություն է ուղարկում, դուք ֆեյսբուքյան էջում հրապարակում եք։

Բոլոր անձինք, որոնք բացահայտել են խնդիր և դիմել են Ձեզ, նրանց անուն – ազգանունները տվեք, ես հատուկ նրանց համար ընդունելություն կկազմակերպեմ,- խոստացավ քաղաքապետը՝ հավելելով՝ եթե նրանց տվյալները չեք տրամադրելու, ուրեմն իրավունք ունեմ մտածելու, որ ֆեյք են, կամ մի հոգի է, որը քաղաքական շահարկումներ անելով, ուզում է ինչ-որ խնդիրներ լուծել։

Աբգարյանն արձագանքեց․ «Ավագանու անդամը հենց նրա համար է, որ միջնորդ լինի քաղաքացու և քաղաքապետարանի միջև։ Ավագանու անդամին ասում եք՝ ո՞վ ա ասել, անունն ու համարը տուր․ ծիծաղելի է»։

Մանրամասները՝ տեսանյութում։