Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 42,000 շենք փլուզվել է կամ քանդման կարիք ունի

Լուրեր

19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
Բոլորը

Թուրքիայի քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը հայտարարել է, որ 42,000 շենք կա՛մ փլուզվել է, կա՛մ հրատապ քանդման կարիք ունեն, կա՛մ լրջորեն վնասվել է Թուրքիայի 10 քաղաքներում, որոնք մեծ վնաս են կրել անցյալ շաբաթ տեղի ունեցած հզոր երկրաշարժերի հետևանքով, գրում է Gercek news-ը։

Քուրումը նշել է, որ միայն Անթեփում զոհվածների թիվը 3,729 է, որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ փլատակների տակից դուրս բերված քաղաքացիների թիվը 15,010 է։

Թուրք նախարարը նշել է, որ կառավարությունն Իսլահիյեում և Նուրդագիում կոնտեյներային քաղաքներ է կառուցել։

«Մինչ այժմ ուսումնասիրել ենք 307,763 շինություն, որոնցից 41,791-ը քանդված են, հրատապ քանդման կարիք ունեն կամ խիստ վնասված են։ Սա համարժեք է մոտ 190,172 տների և աշխատավայրերի»,- ասել է Քուրումը։

Հավելենք, որ Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 31,000-ը։

Էմմա Չոբանյան