Էրդողանի դաշնակից Բահչելին շնորհակալություն է հայտնել Թուրքիային օգնության հասած երկրներին, այդ թվում՝ Հայաստանին

Լուրեր

13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
Բոլորը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակիցն է, խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը մի շարք հայտարարություններ է հնչեցրել՝ հիմնականում ավերիչ երկրաշարժի վերաբերյալ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Արձագանքելով կառավարությանն ուղղված քննադատություններին՝ նա ասել է, որ ամեն ջանք գործադրվում է։ Բացի այդ, Բահչելին շնորհակալություն է հայտնել Թուրքիային օգնության հասած երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։

«Կառավարությունն առանց հապաղելու շտաբներ է ստեղծել աղետի գոտում։ AFAD, AKUT, ոստիկանության որոնողափրկարարական, ժանդարմերիայի որոնողափրկարարական, ժանդարմերիայի հատուկ գործողությունների հրամանատարություն, ծովային ինժեներական որոնողափրկարարական, ազգային բժշկական որոնողափրկարարական, լեռնային որոնողափրկարարական խմբեր, հանքափորներ, առափնյա պահպանություն, հասարակական կազմակերպություններ, միջազգային որոնողափրկարարական խմբեր, կամավորներ, տեղական անվտանգություն և տեղական աջակցության թիմերից նշանակված դաշտային անձնակազմ։ Բոլորը գերմարդկային ջանքեր են գործադրել։ Ճապոնիայից Իսպանիա, Ադրբեջանից Հունաստան, Կատարից մինչև Արաբական Միացյալ Էմիրություններ, Թայվանից մինչև Չինաստան, Ավստրալիայից մինչև Լիբիա, Իսրայելից մինչև Հայաստան, Հնդկաստանից մինչև Ալբանիա, Ռուսաստանից մինչև Սաուդյան Արաբիա, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունից մինչև եվրոպական երկրներ։ 70 պետություններ շտապեցին Թուրքիային օգնելու։ Մենք շնորհակալ ենք նրանց բոլորին»,- ասել է Բահչելին։

Հավելենք, որ Հայաստանը Թուրքիա 100 տոննա մարդասիրական օգնություն  է ուղարկել, ինչպես նաև որոնողափրկարարական խումբ։

Էմմա Չոբանյան