Վրաստանում պաշտոնապես աշխատում է օտարերկրյա 41 հազար քաղաքացի

Լուրեր

26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վրաստանում պաշտոնապես աշխատում է օտարերկրյա 41 հազար քաղաքացի, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտնել է առողջապահության փոխնախարար Թամիլա Բարկալաիան` «Միգրացիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ։ Այս մասին գրում է Aliq Media-ն։

«Էկոնոմիկայի նախարարության հետազոտության համաձայն՝ Վրաստանի աշխատաշուկայում աշխատող օտարերկրյա քաղաքացիների թիվը կազմում է ավելի քան 41 հազար, իսկ նրանցից 33 հազարին տրվել է կացության թույլտվություն։ Թիվը մեծ է, և դրա համար մեզ արձագանքման մեխանիզմներ են անհրաժեշտ»,- ասել է Բարկալաիան։

Բարկալաիան նաև ասել է, որ արտագնա աշխատանքի մեկնած Վրաստանի քաղաքացիների համար նույնպես օրենքը պաշտպանության մեխանիզմներ է նախատեսում.

«Մենք պետք է ամրապնդենք համագործակցությունը մեր գործընկեր, ընդունող պետությունների, նույնը` Գերմանիայի զբաղվածության գործակալության և այլ երկրների հետ, որպեսզի ռիսկերը հնարավորինս ապահովագրված լինեն։

Բնականաբար, դեռ ռիսկ կա. Գերմանիայի օրինակը ցույց տվեց, որ թեև զբաղվածության գործակալությունը պաշտոնապես ներգրավված էր, բայց չվճարվող աշխատանքի խնդիր, այնուամենայնիվ, առաջացավ»,- ասել է Բարկալաիան: