Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Լուրեր

26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը ողջունելով Կիհուն Սոնին և պատվիրակության անդամներին, կարևորել է նմանօրինակ այցելություններն ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության զարգացման տեսանկյուններից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար կորեական պատվիրակության ղեկավարը նշել է, որ հնարավոր ջանքերը գործադրելու է հայ-կորեական համագործակցության սերտացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, մշակույթի և կրթության ոլորտներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հնարավորությունները:

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել Հարավային Կովկասում տարածաշրջանային խնդիրներին: Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատելու դիրքորոշմանը և ակնկալում է գործընկեր երկրների աջակցությանն այս հարցում:

Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը Կիհուն Սոնն իր խոսքում անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը, նշել է, որ կարևորում է հումանիտար միջանցքի բնականոն գործունեության վերականգնումը: