Բացառե՛նք 3-րդ ուժը՝ թուրքերի հետ խոսելիս․ մեծ ողբերգության հասանք՝ զգացմունքային հայրենասիրությամբ․ Միքայել Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Հայաստանից Թուրքիա ուղարկված փրկարարներն արդեն կյանքեր են փրկել՝ երեխաների, կանանց դուրս բերել փլատակներից։ Նրանք աշխատում են Ադըյամանում։ Բացի այդ՝ ՀՀ-ն 100 տոննա հումանիտար բեռ ուղարկեց Թուրքիա Մարգարայի կամրջով, որը վերջին անգամ գործել է 1993 թվականին։ Այն ժամանակ էլ Թուրքիան էր թույլատրել 50 հազար տոննա ցորենի ներկրումը պատերազմող և գրեթե կատարյալ բլոկադայի մեջ գտնվող Հայաստան։

Ամեն դեպքում՝ նաև քննադատություններ են հնչում, թե որքանո՞վ է արդարացված ՀՀ իշխանության որոշումը՝ ուղարկել բեռ մի պետության, որը 108 տարի առաջ Ցեղասպանություն է գործել և վերջին 44-օրյա պատերազմում աջակցել Ադրբեջանին։ Քննադատները հարց են տալիս՝ այս ամենով հանդերձ՝ ինչո՞ւ մարդասերի դեր կատարենք։

Factor TV-ին տված հարցազրույցում հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը պատասխանում է, որ ՀՀ-ն լավ կլիներ՝ հենց մարդասերի դեր կատարեր, և պետք է տարանջատել պետությունը համայնքի կարգավիճակից։

«Մենք վերջապես համայնքային մտածողությունից պիտի կարողանա՞նք դուրս գալ։ Մենք պետություն ենք, կան չգրված օրենքներ, և մենք պարտավոր ենք մեզ որպես պետություն դրսևորել։ Չե՞ն ուզում, թող որպես ՀԿ-ներ ու անհատ անձինք որևէ մարդասիրական քայլ չանեն՝ հիշելով այդ բոլոր դժբախտ դեպքերը։ Այլապես պետությունը պարտավոր է դա անել, թե չէ՝ չենք ընկալվի որպես պետություն, այլ կընկալվենք որպես սովորական համայնք՝ «խալխ», ցածրակարգ մի բան»,- նշեց Միքայել Հայրապետյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան