ՌԴ-ն խտրականություն է դնում ԵՏՄ երկրների շրջանում գինու առցանց վաճառքի հարցում․ ամենից շատ տուժում է ՀՀ-ն

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կարծում է, որ ալկոհոլի առցանց վաճառքի փորձի շրջանակում միայն ռուսական գինիների վաճառքի թույլտվությունը սահմանափակում է ԵՏՄ երկրների շահերը։ Սակայն կազմակերպության անդամների շրջանում միայն Հայաստանն է գինու խոշոր արտադրող, գրում է ՌԲԿ-ն։

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կարգավորող մարմինը կարծում է, որ Ռուսաստանում ալկոհոլի առցանց վաճառքի համար նախապատրաստվող փորձի ներկա պայմանները կարող են հակասել միության պայմանագրին և խտրականություն դրսևորել անդամ երկրների շահերի նկատմամբ (դրանք են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը): Նման եզրակացություն է պարունակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ձեռներեցության զարգացման դեպարտամենտի կողմից անցած տարվա դեկտեմբերի վերջին Ռուսաստանի նախագահի Պետաիրավական վարչություն ուղարկված նամակը։ Փաստաթուղթը հայտնվել է ՌԲԿ-ի տրամադրության տակ։

Լրատվականը տեղեկացնում է, որ դրա բովանդակության իսկությունը հաստատել է առցանց առևտրի շուկայի մասնակից և ալկոհոլի շուկայի խաղացողներից մեկը: ՌԲԿ-ն այս լուրի մեկնաբանության համար դիմել է տարբեր կառույցների։

ԵՏՄ կարգավորող մարմինը լրատվականին տրամադրած մեկնաբանությունում նշում է, որ «որոշ տեսակի ալկոհոլային ապրանքների» վաճառքի նոր հեռավար մեթոդի ներդրումը, ընդհանուր առմամբ, միջոց է, որը մեղմացնում է նման ալկոհոլային արտադրանքի շրջանառության կանոնները և քայլ է դեպի շուկայի ազատականացում, բայց պայմանով, որ այն կտարածվի այս տեսակի բոլոր ալկոհոլային ապրանքների վրա, այդ թվում՝ ԵՏՄ անդամ այլ երկրների կողմից արտադրվածների։

ՌԲԿ-ին ՌԴ Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ օրինագիծը, որը փորձ է ենթադրում, միայն ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում մանրածախ վաճառքի համար, որը թույլ կտա գնահատել «պետական վերահսկողության արդյունավետությունը հեռահար կերպով ալկոհոլի մանրածախ վաճառքի հարցում, ինչպես նաև ալկոհոլի մանրածախ վաճառքի համար սահմանված արգելքների ու սահմանափակումների ապահովման հնարավորությունը»։

Wine Retail տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ստավցևը կարծում է, որ միայն Հայաստանը կարող է դառնալ ԵՏՄ երկրներ ալկոհոլի առցանց վաճառքի փորձարկման մասնակիցների ցուցակի ընդլայնման շահառու։

«Չնայած գինու զգալի արտադրությանը՝ երկիրը դժվարություններ ունի ռուսական շուկայում ապրանքների առաջմղման հարցում։ Այն բավականին բարձր ինքնարժեք ունի՝ պայմանավորված բարձր լեռնային խաղողագործության առանձնահատկություններով և  արտադրության զգալի քանակով, ինչը նշանակում է, որ այդ ապրանքներին անհրաժեշտ է իրացման կոնկրետ ուղի»,- բացատրում է նա։

Ղազախստանի գինու մատակարարման ներուժը, ըստ Ստավցևի, փոքր է. երկրի խոշոր ձեռնարկությունները կոլեկտիվ մշակում են ընդամենը մոտ 3000 հեկտար խաղողի այգիներ, և արտահանման մեջ հավանական հետաքրքրության դեպքում արտադրության ծավալը շատ սահմանափակ է:

«Բելառուսը կարող է հիմնականում շահագրգռված լինել օղու և այլ թունդ ալկոհոլային խմիչքների մատակարարմամբ, ինչպիսիք են թեքիլան և վիսկին, որոնք արտադրվում են իր պետական ձեռնարկությունների կողմից, իսկ ղրղզական ալկոհոլը, ընդհանուր առմամբ, առկա է ռուսական շուկայում շատ սահմանափակ քանակությամբ»,- ասել է փորձագետը։

Տաթև Ֆռանգյան