Նորանշանակ դատավորին ընդամենը մեկօրյա աշխատանքից հետո Շիրակից տեղափոխել են այլ մարզ․ փաստաբանները դժգոհ են

Լուրեր

15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
Բոլորը

Գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանը, որ իր մյուս գործընկերների հետ ընդամենը մի քանի օր առաջ դժգոհում էր ԲԴԽ-ի այն որոշման դեմ, համաձայն որի՝ քրեական գործեր քննող բոլոր 4 դատավորներին միանգամից տեղափոխել էին մայրաքաղաք, այժմ էլ տարակուսած է այն փաստից, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մակար Կիրակոսյանին դատավոր նշանակելուց մի քանի օր անց տեղափոխել են։

«Մի քանի օր առաջ բողոքում էինք, որ 6 ամիս հետո են տեղափոխում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին, հիմա էլ որոշեցին 6 օրը մեկ դատավորին փոխել։ Շատ «գիտակցված և հավասարակշռված» որոշումներ է կայացնում ԲԴԽ-ն»,-ասում է փաստաբանը:

Նա Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն վախենում են բարձրաձայնել խնդիրը, քանի որ իրենց քննադատությունը ճիշտ հակառակ ազդեցությունն է թողնում։

«Մեր բողոքը հակառակ ազդեցությունն է ունենում, դեկտեմբերին բողոքեցինք դատավորներին տեղափոխելուց, հունվարին միանգամից չորս դատավորի տեղափոխեցին, հունվարին բողոքեցինք, հիմա էլ չբերած՝ տանում են դատավորներին։

Գիտեք, որ օրերս քրեական գործեր քննող նոր դատավորներ են նշանակել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, բայց մեկին արդեն տեղափոխեցին, ուղիղ վեց օր աշխատեց Շիրակի մարզում։ Տեսնենք մյուսներին երբ կտեղափոխեն, նոր նշանակվածներին ընդամենը մեկն է Շիրակի մարզից, որը հնարավոր է ցանկություն հայտնի մնալ իր մարզում, մյուսների տրամադրությունները ճամպրուկային են, արդեն իսկ խոսակցություններ են շրջանառվում, որ վեց ամսից նրանց էլ կտեղափոխեն։

Ուզում ենք հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված նման անլուրջ վերաբերմունքը Շիրակի մարզի նկատմամբ։ ԲԴԽ անդամներից մեկը հայտարարել էր, թե փորձառու դատավորներին պիտի տանենք Երևան, չգիտեմ ինքն իրեն լսե՞լ է, թե ինչ է ասում։ Պիտի ուղարկեն Շիրակի մարզ, փորձ ձեռք բերեն, տանեն Երևան, հա՞։ Եվ սա ասում է ԲԴԽ անդամը, շատ հստակ հասկացնելով, որ Շիրակի մարզին փորձառու դատավոր պետք չէ»,- ասաց Հայկ Հարությունյանը։

Փաստաբան Արամայիս Հայրապետյանն էլ ասաց, որ Մակար Կիրակոսյանը երկու օր առաջ էր երդվել, ընդամենը մեկ օրով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում աշխատելուց հետո տեղափոխվեց Արմավիրի մարզ։
Փաստաբանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ քրեական ենթամշակույթ կրող անձանց գործով դատավոր Արամայիս Ասատրյանն արդեն հեռացել է Շիրակի մարզից։

Նա այս պահին Շիրակի մարզում քրեական գործեր քննող միակ դատավորն էր, այդ պատճառով վերոհիշյալ գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխել էին Մարալիկի դատարան, սակայն այժմ ստիպված են նորից դատավոր փոխել․ 8 ամսվա ընթացքում արդեն 3-րդ դատավորն է փոխվել։

Արամայիս Հայրապետյանն ասում է՝ ԲԴԽ-ի՝ նման գործելակերպի պատճառով խախտվում է գործի քննության ողջամիտ ժամկետը, ինչի հետևանքով Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով կարող է խոշոր վնասներ կրել։

Շիրակի փաստաբանները դիմել են ՀՀ փաստաբանների պալատին՝ ակնկալելով, որ հանդիպում կկազմակերպեն ԲԴԽ-ի անձնակազմի հետ, որպեսզի ներկայացնեն իրենց բողոքը, սակայն դեռ արձագանք չկա։

Շիրակցի փաստաբանները պատրաստվում են դիմել Շիրակի մարզից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին՝ խնդրելով հարցը բարձրաձայնել ու փորձել վերջ դնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նկատմամբ, իրենց ձևակերպմամբ՝ «նման անլուրջ վերաբերմունքին»։

Արմիկ Մովսիսյան