ԿԸՀ-ն հյուրընկալել է ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներին

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 10-ին հյուրընկալել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի քաղաքական գործընթացների ավագ խորհրդական Մայքլ Հեննինգին և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ժողովրդավարության և Կառավարման գրասենյակի փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանին։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ մամուլի ծառայությունից։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հանդիպման սկզբում շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ ընդգծելով ԱՄՆ ՄԶԳ դերակատարությունը Հայաստանի ժողովրդավարության զարգացման գործում։

Վահագն Հովակիմյանը համաձայնեց Մայքլ Հեննինգի դիտարկման հետ, որ միջազգային հանրության կողմից վերջին տարիներին անցկացված հայաստանյան ընտրությունները արժանացել են դրական գնահատականի, սակայն հաջողված ընտրությունները երաշխիք չեն ժողովրդավարության անշրջելիության համար։

«Այս տեսանկյունից մեզ համար շատ կարևոր է ընտրական համակարգի կարողությունները զարգացնել այնպես, որպեսզի ժողովրդավարությունն այլևս անշրջելի իրողություն դառնա Հայաստանում, և հաջողված ընտրությունները դառնան սովորական երևույթ։ Դեռևս նախորդ տարի ձևավորված ԿԸՀ-ի առաքելությունը հենց դա է»,-հավելեց Վահագն Հովակիմյանը։

Քննարկվեցին ԿԸՀ տեսլականն ու առաջնահերթությունները, և ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներն հայտնեցին իրենց պատրաստակամություն աջակցելու ԿԸՀ-ի կողմից ներկայացված ծրագրերին։