Դատարանը մերժեց Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Լուրեր

28.04.2026 | 14:03
Ռուբիոն ընդգծել է՝ Իրանի հետ ապագա համաձայնագիրը պետք է կանխի միջուկային զենքի ստեղծումը
28.04.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով
28.04.2026 | 13:43
Իսրայելի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել՝ «գողացված հացահատիկով» երկրորդ նավի պատճառով
28.04.2026 | 13:35
Փարիզի Մոնմարշե հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2026 | 13:26
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները
28.04.2026 | 13:17
Ինդոնեզիայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել
28.04.2026 | 13:07
Բացահայտվել է 125 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
28.04.2026 | 12:59
Արարատյան դաշտավայրում կասեցվել է ապօրինի 9 հորի շահագործում. ԲԸՏՄ
28.04.2026 | 12:50
Զապորոժիեի և Սումիի մարզերում ռուսական հարձակումների հետևանքով վիրավորներ կան
28.04.2026 | 12:45
ՌԴ-ում «Ջերմուկի» որոշ խմբաքանակների իրացման կասեցման վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում չի ստացել
28.04.2026 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
28.04.2026 | 12:24
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 3 մարդ է զոհվել
28.04.2026 | 12:12
Հրապարակվել են ԱԺ ընտրությունների նախնական ընտրացուցակները
28.04.2026 | 12:10
ՀՀ նոր անձնագրերը կարմիր կլինեն // «Ջերմուկ»-ի խմբաքանակի վաճառք է արգելվել ՌԴ-ում․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 12:03
Սարգիս Ադամյանը՝ գոլի ու 2 ասիստի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, այսօր շարունակվեց Բարձրագույն դատական խորհրդրի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործի քննությունը։ Նախորդ դատական նիստի ընթացքում Վարդազարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել՝ նշելով, որ Վարդազարյանին վերագրվող հոդվածը դադարել է գոյություն ունենալ։

Դատախազ Աշոտ Ժամկոչյանն այսօր առարկեց միջնորդության դեմ։ Դատախազը նշեց, որ Ռուբեն Վարդազարյանին վերագրվում էր արարք՝ նախատեսված 2003 թվականի Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասին, և այդ նույն արարքն այժմ նախատեսված է Քրեական գործող օրենսգրքի 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

Արամ Օրբելյանը հակադարձեց․ դատարանում գործը քննվում է բացառապես մեղադրանքի շրջանակներում, Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել 332-րդ հոդվածի 3-րդ մասով, և դատախազը վերազանցում է իր լիազորությունները՝ Վարդազարյանին վերագրվող արարքը համապատասխանեցնելով նոր օրենսգրքի 486-րդ հոդվածին, երբ դատավարական օրենսգրքով նման գործիքակազմ առկա չէ։

Օրբելյանը նաև նշեց, որ եթե դատարանն այս փուլում իրենց միջնորդությունը չբավարարի և Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնի, իրենց մեկ այլ միջնորդություն են ներկայացնելու, որով կհիմնավորեն, որ 2003 թվականի Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ և գործով Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերը չեն համապատասխանում միմյանց այն մեղադրանքի լույսի ներքո, որը ներկայացված է Ռուբեն Վարդազարյանին։

Դատարանը Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության հարցով որոշում կայացնելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ, և մոտ երկու ժամ անց մերժեց միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019 թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: Վարդազարյանի վերաբերյալ հաղորդումը ենթադրյալ դեպքից շուրջ երկու տարի անց ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ: Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «Signal» հավելվածի միջոցով զանգել է իրեն ու պահանջել, որ փոխի Ալավերդցի Վահագն մականունով հայտնի Վահագն Աբգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Գործում առկա է նաև Վարդազարյանի և Սիմոնյանի խոսակցության ձայնագրությունը։ Նշենք, որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու մեջ: Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նա համոզմունք ունի, որ մեղադրանք առաջադրելու նպատակն իրեն ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացնելն է եղել։

Factor.am-ի հարցին ի պատասխան Վարդազարյանը հայտնեց, թե Վահագն Աբգարյանին չի ճանաչում։ Հարցին՝ Վարդազարյանը չի՞ ընդունում, որ գործում առկա ձայնագրության մեջ Անդրանիկ Սիմոնյանի հետ զրուցող անձն ինքն է, Վարդազարյանը պատասխանեց, թե այս գործով նիստերին հետևելով՝ մեր հարցի պատասխանը կստանանք։

Արաքս Մամուլյան