Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը լուրջ ազդեցություն չեն ունենա ՀՀ սեյսմիկ ռեժիմի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
Բոլորը

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը դժվար թե ազդեցություն ունենան Հայաստանի սեյսմիկ ռեժիմի վրա, քանի որ երկրաշարժերի օջախը բավականին հեռու է Հայաստանի տարածքից։ Այս մասին այսօր «Հայաստանը՝ սեյսմիկ գոտում. որքանո՞վ են պահպանվում քաղաքաշինական նորմերը» թեմայով քննարկման ժամանակ նշեց երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրաչյա Պետրոսյանը։

Նրա դիտարմամբ՝ այն սեյսմոակտիվ խզվածքը՝ արևելա-անատոլիականը, որի գոտուն հարում են երկրաշարժերի օջախները, հիմնական ցնցումների արևելյան հատվածում թեքվում և միանում է հյուսիս-անատոլիական խզվածքին և թեքվում դեպի հարավ-արևելք՝ շրջանցելով մեր հանրապետության տարածքը․ «Այս երկուսը նկատի ունենալով, կարծում եմ, որ իրական, լուրջ ազդեցություն չի կարող ունենալ մեր երկրի վրա»։

«Ինչ վերաբերում է Հայաստանի սեյսմիկ ռեժիմին, այն այսօր ֆոնի սահմաններում է, էական լուրջ երկրաշարժեր չեն գրանցվում․«Կան առանձին թույլ ցնցումներ, որոնք ֆիքսվում են սեյսմոգրաֆերի կողմից, իրական ուժեղ, միջին ուժգնության երկրաշարժեր մենք հիմա չունենք Հայաստանի և Արցախի տարածքներում»,- ընդգծեց մասնագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։