ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարձակում է սկսել․ պայթյուններ են գրանցվել Ուկրաինայի բազմաթիվ շրջաններում

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Պայթյունների ձայներ են լսվում Կրիվոյ Ռոգում, Պոլտավայում, Կիրովոգրադում և Խարկովի մարզերում, ինչպես նաև Կիևում։ Ուկրաինայի մայրաքաղաքում հակաօդային պաշտպանության համակարգ է գործում, բնակիչներին խնդրում են չլքել իրենց ապաստարանները։ Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցների թղթակիցները տարբեր շրջաններից։

«Ուկրէնեգո»-ի տվյալներով՝ հարվածներ են հասցվել Ուկրաինայի արևելյան, արևմտյան և հարավային շրջաններում գտնվող մի քանի էներգետիկ օբյեկտներին։ Այդ պատճառով որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել, հայտնում են էներգետիկները։ Մարզերում լուրջ հետևանքների ռիսկերը նվազագույնի հասցնելու համար վթարային անջատումներ են իրականացվել։

Կիևի բնակիչները նույնպես հայտնել են քաղաքում պայթյունների ձայների մասին։

«Կիևում ՀՕՊ-ը լայնածավալ աշխատանք է իրականացնում»,- Twitter-ում գրել է Գերագույն Ռադայի պատգամավոր Լեսյա Վասիլենկոն:

Բրիտանական Guardian-ի թղթակից Լյուկ Հարդինգը նույնպես ՀՕՊ համակարգերի աշխատանքին նմանվող ձայների մասին է գրել։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ հայտնել է, որ քաղաքի Գոլոսեևսկի թաղամասում հրթիռի բեկորները վնասել են ավտոմեքենա և առանձնատան տանիք։

«Հրթիռային հարձակումը շարունակվում է։ Մնացեք ապաստարաններում»,- հորդորել է քաղաքապետը։

Տաթև Ֆռանգյան