Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Խաբարովսկի երկրամասի նախկին ղեկավար Սերգեյ Ֆուրգալը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման երկու սպանության և սպանության փորձի գործով, որոնք կատարվել են 2000-ականների սկզբին։ Նախկին նահանգապետը, ում ձերբակալությունն ուղեկցվել է տարածաշրջանում զանգվածային բողոքի ցույցերով, իրեն մեղավոր չի ճանաչել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Փետրվարի 2-ին ատենակալների դատարանը Ֆուրգալին մեղավոր է ճանաչել գործարար Ալեքսանդր Սմոլսկու դեմ մահափորձի և ձեռնարկատերեր Եվգենի Զորյայի ու Օլեգ Բուլատովի սպանությունները կազմակերպելու համար։ Ըստ մեղադրող կողմի՝ Ֆուրգալը մրցել է այս ձեռնարկատերերի հետ, երբ 2000-ականներին գործարարությամբ էր զբաղվում։
Երեք դրվագներում էլ ատենակալները Ֆուրգալին ճանաչել են ներման ոչ արժանի։ Նախկին մարզպետը, լսելով դատավճիռը, բղավել է, որ ամաչում է երդվյալ ատենակալների փոխարեն։

Ֆուրգալն իր գործը բազմիցս անվանել է քաղաքական պատվեր: Նա գործի քննությունը դատարանում անվանել է «արդարադատության վերջնական ավարտ»։

«Ինչպե՞ս կարող ենք ինչ-որ բան քննարկել, եթե սա արդարադատության վերջնական ավարտն է: Մենք կսպասենք, մինչև ինչ-որ նոր բան ծնվի: Միգուցե մեր երեխաները կամ մեր թոռներն արդարություն տեսնեն»,- ասել է նա։

Դատախազը պահանջել է Ֆուրգալին դատապարտել 23 տարվա ազատազրկման։

Գործով ևս երեք մեղադրյալներ՝ Մարատ Կադիրովը, Անդրեյ Պալեյը և Անդրեյ Կարեպովը, որոնց մեղադրող կողմը համարում է Ֆուրգալի հանցակիցներ, դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման։ Նրանք նույնպես իրենց մեղավոր չեն ճանաչել։

Ըստ քննիչների՝ Ֆուրգալը հանցավոր խմբի կազմակերպիչն է եղել, որը 2004-2005 թվականներին կատարել է Զորյայի և Բուլատովի սպանությունները, ինչպես նաև Սմոլսկու սպանության փորձը։ Հետաքննությունը պնդում է, որ սպանությունների կատարման որոշումները «կայացվել են Ֆուրգալի և նրա հանցակիցների կոմերցիոն շահերի առաջմղմամբ»։

Ըստ քննիչների՝ նախ Ֆուրգալը և նրա բիզնես գործընկեր Նիկոլայ Միստրյուկովը որոշել են վերացնել Սմոլսկուն, որը մետաղի ջարդոնի հավաքման կետեր ուներ և նրանց համար մրցակից էր։

Երկու նռնակ նետվել է դեպի ավտոտնակ, որտեղ գտնվում էր Սմոլսկին. մեկը պայթել է դարպասի մոտ, երկրորդը ներս է ընկել, բայց չի պայթել, ինչի շնորհիվ Սմոլսկին ողջ է մնացել՝ ստանալով մարմնական վնասվածքներ։ Հարձակումից հետո նա իջեցրել է մետաղի ջարդոնի գնման գները։

Ֆուրգալը քրեական հետապնդումը քաղաքական է համարում։ Բանն այն է, որ Ֆուրգալը նահանգապետի թեկնածու էր առաջադրվել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից և դարձել նահանգապետի չորս թեկնածուներից մեկը, ովքեր կարողացել են առաջ անցնել Կրեմլի թեկնածուներից 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններում։ 2020 թվականի հուլիսի 9-ի գիշերը նրան ձերբակալել են Խաբարովսկում և ինքնաթիռով ուղարկել Մոսկվա։ Այդ ժամանակից նա գտնվում է Լեֆորտովոյի քննչական մեկուսարանում։

Նախագահի աշխատակազմում BBC-ի զրուցակիցը Ֆուրգալի ձերբակալությունը կապել է նահանգապետի լիազորությունները սեփական կամքով վայր դնելու առաջարկից հրաժարվելու հետ։ Ֆուրգալի ձերբակալությունը Խաբարովսկում բողոքի աննախադեպ ալիք է բարձրացրել, ցույցերը շարունակվել են մի քանի ամիս։

Տաթև Ֆռանգյան