Թուրքիայում երկրաշարժը լուրջ դժվարություններ է առաջացրել մայիսի 14-ին ընտրությունների անցկացման համար․ թուրք պաշտոնյա

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժի ավերիչ մասշտաբը «լուրջ դժվարություններ» է ստեղծում մայիսի կեսերին նախատեսված ընտրությունների համար։ Այս մասին Reuters-ին ասել է թուրք պաշտոնյան՝ անանունության պայմանով, գրում է Turkish Minute-ը։

Սա առաջին նշանն է, որ իշխանությունները կարող են ընտրությունները հետաձգել։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ցանկանում է իր իշխանությունը երկարաձգել մինչև երրորդ տասնամյակ, անցյալ ամիս ասել է, որ ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Երկրաշարժից առաջ հրապարակված սոցհարցումները ցույց էին տալիս, որ դա կլինի նրա ամենածանր ընտրական մարտահրավերը։

«Իրականում շատ վաղ է խոսել ընտրությունների մասին։ Երեք ամիս արտակարգ դրություն է, բնակչության 15 տոկոսն ապրում է այն տարածաշրջանում, որն արտադրում է ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսը»,- լրատվամիջոցին ասել է պաշտոնյան։

Նա նշել է, որ Էրդողանի «Արդարություն և զարգացում» (AKP) ու նրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունները (MHP) ուսումնասիրում են այդ հարցը, սակայն դեռ վաղ է որոշում կայացնել երկրաշարժից անմիջապես հետո, քանի դեռ զոհերի թիվն աճում է։

«Կարծես թե դուրս ենք եկել ընտրական շրջանից, ուր մտնում էինք։ Մենք կնայենք զարգացումներին, բայց հենց հիմա լուրջ դժվարություններ կան մայիսի 14-ին ընտրություններ անցկացնելու հարցում»,- ասել է պաշտոնյան։

Երկրաշարժից առաջ սպասվում էր, որ Էրդողանը մարտին է պաշտոնապես հայտարարելու, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները հունիսի կեսից տեղափոխում է մայիսի 14։

Էմմա Չոբանյան