Ինչո՞ւ էին ՊՆ-ում բացակայում նախկին նախարարի որդու հաշվառման տվյալները

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Հունիսի 29-ին Factor.am-ը հրապարակել էր «Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների զավակները չեն ծառայել հայոց բանակում և ի՞նչ հիմքերով» վերնագրով տեսանյութ, որում ներկայացրել էինք տեղեկատվություն` շուրջ 5 տասնյակ գործող և նախկին պաշտոնյաների որդիների՝ պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ:

Factor.am-ի հարցմանն ի պատասխան ՊՆ ուղարկած գրությունում մասնավորապես նշված էր, որ Վաչագան Սերգոյի Կարապետյանի զինվորական հաշվառման մասին տվյալներ չկան։ Տեսանյութի հրապարակումից հետո, սակայն, խմբագրություն զանգահարեց Վաչագան Կարապետյանը եւ տեղեկացրեեց, որ ինքն անցել է պարտադիր զինվորական ծառայություն եւ որպես ասվածի հավաստիք` խնդրեց հրապարակել իր զինվորական գրքույկի լուսանկարները։ Այդ կապակցությամբ պարզաբանում ստանալու նպատակով Factor.am-ը դիմեց ՊՆ, որտեղից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ տեղի է ունեցել «տեխնիկական վրիպակ». քանի որ մեր հարցման մեջ նշված չի եղել Վաչագան Սերգոյի Կարապետյանի ծննդյան թիվը, «վերջինիս վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր չի եղել հստակեցնել։ Նկատենք, սակայն, որ մենք հարցման մեջ հստակ նշել էինք Վաչագան Սերգոյի Կարապետյանի հաշվառման վայրը, եւ, ծննդյան թվի բացակայության պարագայում անգամ դժվար է պատկերացնել, որ նույն հասցեում կարող էին երկու նույնանուն` Վաչագան Սերգոյի Կարապետյաններ գրանցված լինել: Ինչեւէ. ՊՆ-ից խնդրում են չեղյալ համարել նախորդ հարցման պատասխանը՝ Վաչագան Կարապետյանի վերաբերյալ, քանի որ վերջինս սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայություն է անցել 1996-98 թվականների ընթացքում»։

 

Սեդա Ղուկասյան