Շուրջ 4 մլն դրամ՝ Փարիզ մեկնելու համար․ ԱԺ աշխատակիցների քառօրյա այցի ծախսերը

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչների Ֆրանսիա կատարած աշխատանքային քառօրյա այցը պետական բյուջեի վրա արժեցել է 3 մլն 907 հազար դրամ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի աշխատակազմից ստացված հարցումից։ Այս գումարը ներառում է ճանապարհածախսը, գիշերակացը և օրապահիկը։

Factor.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հունվարի 28-ից փետրվարի 2-ը Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լաուրա Անտոնյանը և ԱԺ նախագահի օգնական Աշխեն Հայրապետյանն աշխատանքային այցով մեկնել են Փարիզ։ ԱԺ նախագահի կարգադրությունում չէր հստակեցվում, թե աշխատանքային ինչ հանդիպումների մասին է խոսքը։
Factor.am-ին Ազգային ժողովից տեղեկացրել են, որ հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի սենատի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։

Աշխատանքային այցի մասին ԱԺ պաշտոնական կայքում ծավալուն հաղորդագրություն է հրապարակվել՝ ընդգծվում է հանդիպումների շրջանակը, բայց որևէ լուսանկար չի տեղադրվել։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այցը նախատեսված էր մինչև փետրվարի 4-ը, սակայն, ԱԺ նախագահի կարգադրության մեջ փոփոխություն էր կատարվել և պատվիրակությունը վերադարձել էր փետրվարի 2-ին։ Վերադարձի հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանն աշխատանքից ազատել է Վահան Նարիբեկյանին։

Նարեկ Կիրակոսյան