Ահաբեկիչները պատանդ են վերցրել Արցախը․ ՀՀ-ն պիտի դատարան դիմի՝ խնդրելով օգնել ազատվել նրանցից․ Մարգարիտա Քարամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ի՞նչ վիճակում է այսօր գտնվում Արցախը, որը երկու ամիս գտնվում է շրջափակման մեջ։ «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար Մարգարիտա Քարամյանը, որ ծնունդով Հադրութից է, ընտանիքով տեղահանվել է 2020 թվականի պատերազմի արդյունքում և մշտապես կապ է պահպանում Արցախում ապրող հարազատների հետ, նշում է, որ դժվարագույն իրավիճակ է ստեղծվել։

«Արցախի համար բլոկադայի առաջին դեպքը չէ սա, 1990-ականներին մենք էլի բլոկադայի մեջ ենք եղել։ Անհամեմատելի է՝ այն ժամանակ մենք ամբողջովին էինք բլոկադայի մեջ՝ ո՛չ դեղորայք կար, ո՛չ սնունդ կար, հիմա Կարմիր Խաչի, ռուս խաղաղապահների միջոցով ինչ-որ ձևով այդ խնդիրները որոշակիորեն լուծվում են։ Այս բլոկադան մարդիկ արդեն ընկալում են որպես քաղաքական խաղ և, ըստ երևույթին, այդպես էլ կա։ Ո՞վ է փակել ճանապարհը․ Ադրբեջանն ասում է, որ ՌԴ-ն է փակել միջանցքը, ՌԴ-ն էլ ասում է, թե ադրբեջանցիներն իրենց խնդիրներն են դրել։ Պարզվում է՝ քաղաքական խնդիրներ են դրված, ո՛չ էկոլոգիական, և Ալիևը շատ պարզ ասաց, թե ինչ նպատակով է արվել բլոկադան։ Նպատակն այն է, որ արցախցիները զզվեն ամեն ինչից և թողնեն, դուրս գան։ Ալիևն էլ պարզ խոստովանել է, որ ճանապարհը միակողմանի բաց է Արցախից դուրս գալու նպատակով»,- նշեց Մարգարիտա Քարամյանը։

Նա անհրաժեշտ է համարում, որ ՀՀ-ն դիմի միջազգային դատական ատյաններ՝ նշելով, որ Արցախը պատանդառված է ահաբեկիչների կողմից և օգնություն խնդրի՝ ազատելու նպատակով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան