ԿԳՄՍՆ-ն նախաձեռնել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ․-ը զարգացման պետական ծրագրից բխող գործողությունների ծրագրի հանրային քննարկում

Լուրեր

18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
18.07.2026 | 14:52
Google-ն AI-ի օգնությամբ վերստեղծել է Պելեի կարիերայի ամենագեղեցիկ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 14:36
Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել են հայ գերիների ելույթները
18.07.2026 | 14:18
2026-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 9620 դիմորդ․ ԳԹԿ
18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
18.07.2026 | 12:34
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
18.07.2026 | 12:16
Թմրամիջոցներից մինչև կեղծ վարորդական վկայականներ․ Պարեկային ծառայությունը ներկայացրել է կիսամյակային ցուցանիշները
18.07.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբ
18.07.2026 | 11:33
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համատեղ նախաձեռնում են ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից բխող գործողությունների ծրագրի հանրային քննարկում. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հոլիդեյ Ինն Երևան հյուրանոցում (հասցե՝ Ամիրյան 2) ։

Քննարկման աշխատանքային լեզուն հայերենն է, որը կուղեկցվի անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ։ Խնդրում ենք գրանցումներն իրականացնել մինչև փետրվարի 16-ը՝ ժամը 18։00-ն՝ լրացնելով Google Form կարճ ձևաթուղթը:

Տեղեկացնում ենք նաև, որ հաշվի առնելով թեմայի նկատմամբ լայն շրջանակների հետաքրքրվածությունը՝ գրանցվողներին հնարավորություն կընձեռվի միջոցառմանը մասնակցել նաև առցանց ձևաչափով (գրանցումից հետո մասնակիցներին կտրամադրվի համապատասխան հղում. առաջին 50 գրանցվողները կհրավիրվեն առդեմ քննարկման):

Քննարկման ընթացքում կներկայացվի նաև Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամի տրամադրած՝ կրթության ոլորտի զարգացման ծրագրի դրամաշնորհի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնությամբ «ՍԻՎԻՏՏԱ ԱՄ» կազմակերպության կողմից իրականացված Հայաստանի կրթության ոլորտի վերլուծությունը: