Բաքվում ՌԴ դեսպանը խոսել է միջանցքների և տնտեսական տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը haqqin az-ի հետ զրույցում անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման թեմային։ Պետական քարոզչությունն առաջ տանող Էյնուլլա Ֆաթուլաևը դեսպանին հարցրել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից»։

«Հնարավոր կլինի՞ պատուհան բացել և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը միավորել Ադրբեջանին, թե՞ ճանապարհին կան խնդիրներ, որոնք անլուծելի են» հարցին ի պատասխան՝ Բոչարնիկովը նշել է․ «Ես դիտարկում եմ այն, ինչ արդեն ասել եմ միջանցքների և տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին եռակողմ հայտարարության պրիզմայով։ Ես կարծում եմ, որ այս ուղղությունը կյանքի կոչվելու բոլոր հիմքերն ունի, և այս հարցում անհաղթահարելի տարաձայնություններ չեմ տեսնում։ Ինչպես գիտեք՝ փոխվարչապետների մակարդակով ստեղծվել են եռակողմ աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են այդ հարցով։ Փաստորեն, նրանք արդեն հասել են ըմբռնման բարձր աստիճանի թե՛ բիզնես շահերի, թե՛ նախագծերի իրականացման տեխնիկական հարցերի առումով։ Ուստի դա, կարծում եմ, միանգամայն իրագործելի է։ Հուսով ենք, որ տնտեսական նկատառումները, ի վերջո, կգերակայեն նաև այստեղ»։

Դեսպանը նաև նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման երեք ուղղություններ կան։

«Դրանցից մեկն ընդամենը տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումն է։ Մյուս երկուսը սահմանի սահմանազատումն է և խաղաղության համաձայնագրի կնքումը։ Ասել, որ բանակցային գործընթացի այս երեք ոլորտներն էլ սերտորեն կապված են, կարծում եմ՝ սխալ կլինի։ Բայց, միևնույն ժամանակ, գծերից մեկի վրա ընթացող խափանումը կարող է բացասական ազդեցություն ունենալ մյուս բանակցությունների վրա: Հիմա, ըստ երեւույթին, հենց դա է տեղի ունենում։ Բայց նորից եմ կրկնում, խաղաղության պայմանագիրը քաղաքական խնդիր է։

Սահմանների սահմանազատման թեման որոշ չափով կարելի է նաև քաղաքական համարել։ Բայց երթուղիների ապաշրջափակումը զուտ տնտեսություն է: Կարծում եմ՝ լավ կլինի, որ գործընթացն ամբողջությամբ վերանայի առաջնահերթությունների համակարգը և առաջնային պլան մղի տնտեսությունը»,- ասել է ՌԴ դեսպանը։

Էմմա Չոբանյան