Ճապոնական հետախուզությունը հայտնել է Ուկրաինայում ավելի քան 20 ռուս գեներալի մահվան մասին

Լուրեր

09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Բոլորը

Անցյալ տարվա փետրվարից Ուկրաինայի մարտերում ավելի քան 20 ռուս գեներալ է զոհվել։ Այս մասին հայտնում է Nikkei Asia պարբերականը՝ հղում անելով ճապոնական հետախուզական տվյալներին, որոնք ստացվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի հետախուզական ծառայությունների հետ համագործակցությամբ։

Բարձրաստիճան սպաների զանգվածային մահն անսովոր է Արևմուտքի համար և կարող է վկայել ռուսական բանակի թուլության մասին, ասվում է հրապարակման մեջ։ Նյութում կորուստների ցանկը չի նշվում, մահացածների անունները չեն նշվում։

Չորս ռուս գեներալների մահվան մասին տեղեկությունը հայտնվել է բաց աղբյուրներում, վկայում է Mediazona-ի մոնիթորինգը։ Նրանցից մեկը՝ 63-ամյա գեներալ-մայոր Կոնամատ Բոտաշևը, մահվան պահին պաշտոնապես թոշակի է անցած եղել, ըստ երևույթին, ծառայել է «Վագների» ավիացիայում։

Ավելի վաղ ռազմական փորձագետները նշել էին, որ ռուսական բանակում բարձրաստիճան սպաների մահվան համեմատաբար մեծ մասնաբաժինը պայմանավորված է նրանով, որ նրանք պետք է իրենք վերահսկեն մարտադաշտում մարտերը։ Սա, մի կողմից, կարելի է բացատրել հրամանատարության ցածր կազմակերպվածությամբ, մյուս կողմից՝ ռուսական բանակի կառուցվածքով՝ ավագ սպաների համեմատաբար մեծ թվով։

Nikkei-ը նշում է, որ գեներալների մահը կարելի է բացատրել նաև էլեկտրոնային հետախուզության ոլորտում Ուկրաինայի գերազանցությամբ և ռուսական բանակի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքներում ստեղծված իրազեկողների ցանցով։

Տաթև Ֆռանգյան