Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հնդկաստանի դեսպանին

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ—ից։

Ողջունելով հյուրին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ թեեւ ավարտին է մոտենում դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում, նրա հետեւողական աշխատանքի արդյունքը շարունակական բնույթ է կրում:

«Հայաստանի Հանրապետությունը կարեւորում եւ բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունները Հնդկաստանի հետ եւ խորապես շահագրգռված է խորացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել համատեղ ստացված փոխգործակցության համար՝ նշելով, որ Հայաստանից ու հայ ժողովրդից իր երկիր ու իր ժողովրդին բարեկամություն, ջերմ հուշեր եւ հարուստ պատմություն է տանում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հնդկաստանը՝ որպես միջազգային հանրության ազդեցիկ անդամ, կարեւոր դերակատարություն ունի գլոբալ եւ տարածաշրջանային հարցերում: Նա համոզմունք է հայտնել, որ այս համատեքստում միջխորհրդարանական ձեւաչափով համատեղ անելիքները շատ են: