ԼՂ-ում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու կարիք չկա․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

«Կարիք չկա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու, և՛ Բաքուն, և՛ Երևանը համաձայն են նրանց աշխատանքի ձևաչափի հետ և աջակցում են դրան»,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պետր Իլյիչևը։

«ԼՂ հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը մնում է ռուսական խաղաղապահ զորակազմը, որին պետք չէ ՄԱԿ-ի մանդատ տալ, քանի որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի առաջին եռակողմ հայտարարությունում արդեն հստակորեն ամրագրված են մեր խաղաղապահների գործունեության եղանակները։ Այս հարցում վեճի մասնակիցների միջև կա կոնսենսուս, և այս փաստն այստեղ առանցքային է»,- ասել է Իլյիչևը։

Նրա խոսքով, պետք է հատկապես նշել, որ «ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում, ինչը առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության պայմաններում»։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի սկզբին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի ավարտից հետո կարող է հաջորդել խնդրանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ տարածաշրջան միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու վերաբերյալ։

Բացի այդ, Փաշինյանը նախկինում Ռուսաստանին կոչ էր արել բարձրացնել Ղարաբաղի հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. ըստ նրա՝ Մոսկվան պետք է Անվտանգության խորհրդում նախաձեռնի «ռուսական խաղաղապահ առաքելությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ շնորհելու հարցը, կամ հավելյալ խաղաղապահ բազմազգ զորակազմ ուղարկելու հարցը»։

 

Տաթև Ֆռանգյան