ՌԴ-ն առաջին անգամ ոսկի է վաճառել Ազգային բարեկեցության հիմնադրամից՝ բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար

Լուրեր

18.05.2026 | 16:29
Բելառուսում ՌԴ-ի հետ համատեղ միջուկային զորավարժություններ են մեկնարկել
18.05.2026 | 16:20
Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Ասիայի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 16:11
Թուրքիան և Իսրայելը մերժել են Ուկրաինայի բռնազավթված տարածքներից հացահատիկ տեղափոխող ռուսական նավի մուտքը
18.05.2026 | 16:03
Ապօրինի ձերբակալությունը, որին հաջորդել է ինքնասպանություն, հանցագործություն է
18.05.2026 | 15:55
Հենրիխ Մխիթարյանը չեմպիոնական միջոցառմանը մասնակցել է ընտանիքի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.05.2026 | 15:46
Թուրքիան՝ Ղրիմի թերակղզու «անօրինական բռնակցման» մասին
18.05.2026 | 15:37
Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակի
18.05.2026 | 15:28
«Մանրամասները կքննվեն»․ Ավանեսյանը՝ ՔՊ-ի պաստառը պոկած և հոգեբուժարանում ինքնասպանության դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 15:19
Թրամփի հատուկ դեսպանը ժամանել է Գրենլանդիա՝ մասնակցելու բիզնես համաժողովի
18.05.2026 | 15:10
Փաշինյանի հասցեին սպառնալիքի առնչությամբ վարույթ է նախաձեռնվել // 10 մլն-ի արտահանում՝ Ադրբեջանից ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 15:02
Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլի եզրափակիչում
18.05.2026 | 14:48
Ընտրված խափանման միջոցը և մեղադրանքը եղել են անհիմն և ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու դեպքի մասին
18.05.2026 | 14:35
Մեսիի գոլն ու ասիստը հաղթանակ են բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 14:30
Կաննի կինոփառատոնում ցուցադրել են Փելեշյանի վերականգնված հինգ ֆիլմերը
18.05.2026 | 14:21
«Ղարաբաղից թռածների լեզուները կիլոմետր ա. թող սսկվեն ու լլկվեն տեղները». Ավինյանը` Փաշինյանի խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը հունվարին առաջին անգամ Ազգային հարստության հիմնադրամից (NWF) ոսկի է վաճառել՝ կտրուկ աճող բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։ Այս մասին են վկայում ՌԴ Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները։

Ընդհանուր առմամբ, վաճառվել է 3,6 տոննա ոսկի։ Բացի այդ, նույն նպատակով վաճառվել է 2,3 մլրդ չինական յուան։ Վաճառքից ստացվել է 38,5 մլրդ ռուբլի։

Միաժամանակ, փետրվարին ՌԴ Ֆինանսների նախարարությունը նախատեսում է 160 միլիարդ ռուբլով Ազգային հարստության հիմնադրամից վաճառել երեք անգամ ավելի շատ յուան։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվարին կազմել է 1,76 տրլն ռուբլի։ Բյուջեի ծախսերն աճել են 59%-ով՝ կազմելով 3,117 տրլն ռուբլի։ Եկամուտները կազմել են 1,356 տրիլիոն ռուբլի, ինչը 35%-ով պակաս է 2022 թվականի հունվարի համեմատ։

Բյուջեի դեֆիցիտի կտրուկ աճը Մոսկվայում բացատրում են պետական գնումների ծախսերի 5 անգամ ավելացմամբ, ինչպես նաև նավթի և գազի եկամուտների նվազմամբ՝ մինչև 426 մլրդ ռուբլի, ինչը 46%-ով պակաս է նախորդ տարվա հունվարի համեմատ։

Ազգային բարեկեցության հիմնադրամի ընդհանուր ծավալը, փետրվարի 1-ի դրությամբ, կազմել է 10,8 մլրդ ռուբլի․ դրանցից՝ 307,4 մլրդ յուան, 551 տոննա ոսկի, 530 մլն ռուբլի եւ 10,4 մլրդ եվրո։

Հայտնի է, որ նախորդ տարվա վերջից ՌԴ Ֆինանսների նախարարությունը փոխել է Ազգային բարեկեցության հմինադրամի կառուցվածքը։ Այժմ յուանը կարող է կազմել պաշարների մինչև 60%-ը, իսկ ոսկին՝ մինչև 40%-ը։ Նախկինում այդ համամասնությունը կազմում էր, համապատասխանաբար, 30% և 20%:

Նախօրեին Ռուսաստանը հայտարարել է նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ «վստահության կորստի» մասին։ Այն, ըստ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի, «միանգամայն անհուսալի գործիք» է։

Տաթև Ֆռանգյան