Սերժ Սարգսյանը մերժեց Լավրովին՝ պատերազմ սկսվեց․ թող բացահայտի՝ ինչո՞ւ ՊՊԾ գունդը գրավվեց ու Կարեն Կարապետյանը եկավ ՀՀ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Կարո՞ղ է, արդյոք, Ռուսաստանը լինել լեգիտիմ միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում՝ այն դեպքում, երբ Լավրովը ՀՀ-ին «օկուպանտ» է կոչում, թե դա է պատճառը, որ ՀԱՊԿ-ն չի աջակցում և Ադրբեջանի գործողություններին գնահատական չի տալիս։

Factor TV-ին տված հարցազրույցում «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանին հարց ուղղեցինք՝ պե՞տք է ՀՀ-ն դնի ռուսական օբյեկտիվության հարցը՝ որպես միջնորդի։ Քաղաքական գործիչը նախ հիշեց, որ Ալիևն էլ Ֆրանսիայի օբյեկտիվությունն է դնում կասկածի տակ՝ Մակրոնին մեղադրում է հայամետ դիրքորոշման մեջ։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Պրահայում իր մոտ տպավորություն է եղել, որ ՀՀ-ն ու Ֆրանսիան մի կողմում էին, Ադրբեջանը մենակ էր, իսկ Շառլ Միշելը դատավոր էր։

«Բայց վերադառնալով հարցին․ իսկ ե՞րբ է ՌԴ-ն օբյեկտիվ եղել, ինքը երբեք ԼՂ-ի կոնֆլիկտի պատմության ընթացքում չի եղել օբյեկտիվ մոդերատոր։ Նա մշտապես հետապնդում է իր ռազմավարական շահերը։ ՌԴ-ն, հանդիսանալով ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը, հինգ միլիարդ դոլարից ավելի զենք է մատակարարել Ադրբեջանին, և դա ՀՀ նախկին կառավարիչները բիզնես էին դիտում։ Նույն 1994-ից հետո ՌԴ-ի հարաբերական չեզոքությունը բերեց նրան, որ խախտվեց ռազմաքաղաքական չեզոքությունը։ Պետք է ցույց տանք մեր քաղաքական մտքի և էլիտայի ամլությունը, որ երբեք ճիշտ չի գնահատվել ՌԴ-ի իրական ակնկալիքներն ու գործելաոճը։ Մեզ մոտ ձևավորվել է կաղապարված մտածողություն, որ ՌԴ-ի զորքն այստեղ է՝ պաշտպանելու Հայաստանը»,- նշում է Նորայր Նորիկյանը։

Նրա համար մտահոգիչ է այն, որ ՀՀ-ում կան քաղաքական գործիչներ, որոնք ՌԴ-ից ավելի ռուս են, այսինքն՝ ավելի մեծ փութաջանությամբ են սպասարկում նրա շահերը՝ նսեմացնելով ՀՀ-ի շահերը։

Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) համաձայն` 2011-2020թթ. ընթացքում Ադրբեջանին սպառազինություն մատակարարած առաջին ու երրորդ երկրները ՀԱՊԿ անդամներ Ռուսաստանն ու Բելառուսն են։ Այդ տարիներին Ադրբեջանը Հայաստանի դաշնակից համարվող երկրներից ստացել է իր ներմուծած զենքի 67.2%-ը` ավելի քանի երկու երրորդը։ Նույն ժամանակահատվածում Թուրքիայից ներմուծել է ամբողջի ընդամենը 2.9%-ը։ Եվ աստիճանաբար փոխվել է Ադրբեջանի և ՌԴ-ի միջև եղած ռազմաքաղաքական բալանսը։ 2017 թվականին ՀՀ ԱԽ զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն Ադրբեջանին կրիտիկական ենթակառուցվածքներով զիջել է 10 անգամ, իսկ ռազմական, էներգետիկ, տրանսպորտային գործոններն էլ գումարած՝ 21 անգամ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան