Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել. Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ
Քաղաքականություն
06.02.2023 | 13:19ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել այսօր Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։
«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորստի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»,- գրել է Փաշինյանը թվիթերյան իր էջում։
Էմմա Չոբանյան