Մոսկվային սահմանակից Կալուգայի մարզում անօդաչու թռչող սարք է կործանվել․ նահանգապետ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվային սահմանակից Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան հայտնել է, որ երկուշաբթի վաղ առավոտյան շրջկենտրոնի մոտակայքում անօդաչու թռչող սարք է պայթել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այս գիշեր Կալուգայի արվարձանների բնակիչները պայթյուն են լսել: Պարզվել է, որ առավոտյան ժամը 5:00-ին քաղաքի մերձակա անտառում 50 մետր բարձրության վրա օդում անօդաչու թռչող սարք է պայթել»,- գրել է նահանգապետն իր Telegram-ալիքում:

Նրա խոսքով՝ քաղաքացիական և սոցիալական օբյեկտներին վնաս չի պատճառվել, զոհեր և վիրավորներ չկան, «տեղում աշխատում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները»։

Հունվարին հայտնի դարձավ, որ Մոսկվայում տեղադրվել են հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր, այդ թվում՝ ՌԴ ՊՆ շենքի վրա։ Տելեգրամյան ալիքներն առաջ են քաշել վարկած, որ սա անօդաչու սարքերի միջոցով հարձակումները հետ մղելու նախապատրաստություն է։ Լրատվամիջոցները նաև ներկայացրել են վարկած, որ նման լուսանկարների հրապարակումը պետք է հոգեբանական ազդեցություն ունենա և քաղաքացիներին արտաքին սպառնալիքի զգացում ներշնչի։

Սա անօդաչու թռչող սարքերի հետ կապված առաջին միջադեպը չէ տարածաշրջանում, որի մասին հայտնում են ռուսական իշխանությունները: Հոկտեմբերին անօդաչու թռչող սարք է կործանվել Շայկովկա ռազմական օդանավակայանի տարածքում, ևս մեկ անօդաչու թռչող սարք է խոցվել շրջանի հարավում, հիշեցնում է РБК-ն։

Տաթև Ֆռանգյան