Հզոր երկրաշարժը Թուրքիայում և Սիրիայում հարյուրից ավելի մարդու կյանք է խլել

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում մահացել է ավելի քան 76 մարդ, իսկ հարևան Սիրիայում՝ ավելի քան 50 մարդ։ Զոհերի թիվն անշեղորեն աճում է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:17-ին Գազիանթեփ քաղաքի մոտակայքում՝ 17,9 կմ խորության վրա:

Փլուզվել են մի քանի շենքեր, փլատակների տակ որոնում են ողջ մնացածներին:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ տուժել է 10 քաղաք՝ Գազիանթեփը, Քահրամանմարաշը, Հաթայը, Օսմանիեն, Ադիյամանը, Մալաթիան, Շանլըուրֆան, Ադանան, Դիարբեքիրը և Քիլիսը։ TRT-ն և Haberturk-ը հեռարձակել են Քահրամանմարաշի ավերված շենքի շուրջ հավաքված մարդկանց կադրեր, որոնք փնտրում են ողջ մնացածներին:

Դիարբեքիրում BBC-ի թուրքական ծառայության թղթակիցը հայտնում է, որ քաղաքում փլուզվել է առևտրի կենտրոնը։
Հետցնցումները զգացվել են մայրաքաղաք Անկարայում և Թուրքիայի այլ քաղաքներում, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում՝ Կիպրոսում, Լիբանանում և Սիրիայում։

Սիրիական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Հալեպի նահանգում մեծ թվով շենքեր են փլուզվել, Համայի քաղաքացիական ծառայության աղբյուրը ևս հայտնել է մի քանի շենքի փլուզման մասին փոխանցում է Reuters-ը:

«Ես սարսափած արթնացա, մենք բոլորս հագնված և կանգնած ենք դռան մոտ։ Տան պատերից նկարներ են ընկել»,- Reuters-ին պատմել է Դամասկոսի բնակիչ Սամերը։

Ականատեսները պատմել են, որ մարդիկ Դամասկոսում, ինչպես նաև լիբանանյան Բեյրութ և Տրիպոլի քաղաքներում, վազել են փողոցներ և նստել մեքենաներ, որպեսզի փլուզման դեպքում հեռանան իրենց տներից:

Գազայում BBC-ի պրոդյուսեր Ռուշդի Աբուալուֆը պատմել է, որ տունը, որտեղ ինքն ապրում է, ցնցվել է մոտ 45 վայրկյան:

Տաթև Ֆռանգյան