Թուրքիայի առևտրի նախարարն այցելել է Կարս ու խոսել Հայաստանի հետ սահմանը բացելու թեմայից

Լուրեր

26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ Մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Թուրքիայի Առևտրի նախարար Մեհմեթ Մուշը մասնակցել է Կարսում կայացած «Թուրքիայի դարը 2023 թ-ի ճանապարհին» հանդիպմանը, գրում են տեղական լրատվամիջոցները։ Նա ելույթ է ունեցել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության նահանգային կառույցում ու խոսել է նաև Հայաստանի հետ սահմանի բացման մասին՝ նշելով, որ ԱԳՆ-ն նման բանակցություններ է վարում։

«Սա մեր սահմանամերձ մարզերից մեկն է, և սահմանային դարպասը բացելու որոշակի ընթացակարգ կա։ Արևելյան դարպասն այստեղ մի փոքր այլ իրավիճակ ունի։ Մեր արտաքին գործերի նախարարությունը վարում է անհրաժեշտ բանակցությունները։ Ադրբեջանի իրավունքներն այդ հարցում պետք է պաշտպանված լինեն։ Եթե այնտեղ բալանսի են հասնում, մեր խնդիրն է տեխնիկական ենթակառուցվածքը պատրաստել։Մենք կարող ենք արագ ավարտել ենթակառուցվածքն այնտեղ։ Մենք՝ որպես Թուրքիա, ավելացնում ենք այդ դարպասների թիվը, որպեսզի կոմերցիոն գործունեություն ծավալենք հարմարավետ։ Ես սա չեմ ասում Կարսի ու Հայաստանի մասին։ Որովհետև երկու դուռ լինելու դեպքում խտությունը համապատասխանաբար նվազում է, իսկ եթե գործարքներն արագ են, դա արտահայտվում է կոմերցիոն գործունեության արագությամբ»,- ասել Մուշը։

Հավելենք, որ Անկարան շարունակում է տարբեր մակարդակներով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող գործընթացների հետ։

Էմմա Չոբանյան