ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին․ ֆրանսիացի սենատոր

Լուրեր

11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին՝ Twitter-ում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ Բրունո Ռետայոն:

«Մենք չենք կարող պաշտպանել զոհերին՝ սակարկելով դահիճների հետ։ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի անունից պետք է դատապարտի այս չարագործ համաձայնագիրը»,- գրել է Ռետայոն:

Հիշեցնենք՝ նախօրեին ԵՄ էներգետիկայի հանձնակատար Կադրի Սիմսոնը Ադրբեջան կատարած իր այցի մասին գրառում էր կատարել՝ նշելով․ «Ադրբեջանում հագեցած օրը մոտենում է ավարտին։ Շատ է խոսվել գազի ոլորտում մեր համագործակցության մասին, սակայն, միևնույն ժամանակ, վերականգնվող էներգետիկան նույնպես պետք է հավուր պատշաճի ուշադրության արժանանա, քանի որ Ադրբեջանն ունի վերականգնվող էներգիայի հզոր ներուժ»։

Ավելի վաղ ֆրանսիացի պատգամավոր Ան Լորանս Փեթելը ևս դիմել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և ԵՄ էներգետիկայի հանձնակատար Կադրի Սիմսոնին՝ կոչ անելով դադարեցնել բռնակալներին սիրաշահել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 9-րդ և Կանաչ էներգետիկայի խորհրդատվական խորհրդի 1-ին նախարարների հանդիպմանը հայտարարել էր, թե նախատեսում են մինչև 2027 թվականը կրկնապատկել ադրբեջանական գազի արտահանումը Եվրոպա։