Թուրքիայի ընդդիմադիր դաշինքի վարկանիշը գերազանցել է Էրդողանինը․ նոր սոցհարցում

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հանրային դաշինքը, որը ներառում է նրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) և դաշնակից ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP), կպարտվեր երկրի ընդդիմադիր դաշինքին, եթե համընդհանուր ընտրություններն անցկացվեին հունվարին։ Նման պատկեր է՝ ըստ Aksoy Research-ի անցկացված հարցման, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հարցին, թե ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք, եթե այս կիրակի անցկացվեին համընդհանուր ընտրություններ, հարցվածների 42,6 տոկոսն ասել է, որ կքվեարկի ընդդիմադիր դաշինքի կուսակցությունների օգտին, իսկ 41 տոկոսը նշել է, որ կաջակցի AKP-MHP դաշինքին։

Հարցման համաձայն՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կհավաքեր ձայների 33,3 տոկոսը, մինչդեռ նրա դաշնակիցը՝ MHP-ն, միայն 7,7 տոկոսը։ Հարցումը ցույց է տվել, որ ընդդիմադիր դաշինքի կուսակցությունները՝ հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), ազգայնական İYİ (Լավ) կուսակցությունը, Ժողովրդավարություն և առաջադիմություն կուսակցությունը (DEVA), Ապագա կուսակցությունը և Ուրախություն կուսակցությունը կհավաքեին ձայների 25,5-ից մինչև 0,2 տոկոսը: Հանրագումարում առաջ են անցնում իշխող դաշինքից։

Տվյալները ցույց են տալիս, որ իշխող ԱԶԿ-ն, որը 2022 թվականի վերջին եռամսյակում ընդհանուր առմամբ ավելացրել է իր ձայները 4,8 տոկոսով, հունվարին կորցրել է իր ձայների 1,2 տոկոսը։

Մեկնաբանելով հարցման արդյունքները՝ Aksoy Research-ի հիմնադիր Էրթան Աքսոյն ասել է, որ ԱԶԿ-ի քվեների նվազման պոտենցիալ կա, քանի որ մոտենում են մայիսին նախատեսված ընտրությունները՝ դա վերագրելով «ընտրական տնտեսությանը», որը կարող է առաջացնել գնաճի աճ:

Վերջին համընդհանուր ընտրություններում, որոնք անցկացվել են 2018 թվականի հունիսին, ԱԶԿ-ն հավաքել է համազգային ձայների 42,6 տոկոսը: Այնուամենայնիվ, հասարակական հարցումները գնալով ցույց են տալիս, որ կուսակցության հանրային աջակցությունը նվազում է:

Էմմա Չոբանյան