ԵՄ-ն Ուկրաինային 25 մլն եվրո կհատկացնի ականազերծման համար

Լուրեր

25.11.2024 | 16:50
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում
25.11.2024 | 16:42
ՀՀ-ն չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
25.11.2024 | 16:34
«Այդպես ավելի լավ է բոլորի համար». Պապուաշվիլին՝ Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների դեսպանների բացակայության մասին
25.11.2024 | 16:23
Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը
25.11.2024 | 16:10
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Հայաստանի բյուջեն «ռազմականացված» է որակել
25.11.2024 | 15:59
Գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ․ ՓԾ-ն ամփոփել է շաբաթը
25.11.2024 | 15:47
Կիպրոսը ծրագրում է անդամակցել ՆԱՏՕ-ին
25.11.2024 | 15:36
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ
25.11.2024 | 15:28
ՀՀ-ից մեկնած կանադացի լրագրողի մուտքը Թուրքիա արգելափակվել է՝ ԼՂ-ում Բաքվի էթնիկ զտումները քննադատելու համար
25.11.2024 | 15:17
Խախտումներ շինհրապարակում. ԲԸՏՄ
25.11.2024 | 15:09
ՌԴ-ն սկսել է նախապատրաստվել Զապորոժիեն գրավելուն. The Economist
25.11.2024 | 15:00
Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյա է կալանավորվել, փոփոխություններ Վրաստանի կառավարության կազմում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2024 | 14:54
Հնդկաստանը Pinaka համակարգերի առաջին խմբաքանակն է մատակարարել Հայաստանին․ ԶԼՄ
25.11.2024 | 14:46
Վրաստանի իշխող կուսակցությունն արագացնում է նոր նախագահի ընտրությունը
25.11.2024 | 14:41
Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Եվրամիությունը Ուկրաինային 25 մլն եվրո կհատկացնի ազատագրված տարածքների ականազերծման համար։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է ԵՄ բարձրագույն դիվանագետ Ժոզեպ Բորելը Կիևում ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի ժամանակ։ Նա ընդգծել է, որ Բրյուսելի համար առաջնահերթություն է խաղաղ բնակչության պաշտպանությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ֆինանսավորումը ներառում է սարքավորումներ ականազերծմամբ զբաղվող ուկրաինական պետական ​​օպերատորների համար և աջակցություն ուկրաինական իշխանություններին ականազերծման գործողությունների ոլորտն արդյունավետ կառավարելու համար:

Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Twitter-ում գրել է, որ ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի 35 միլիոն էներգաարդյունավետ LED լամպեր։ Նրա խոսքով՝ ուկրաինացիները փոստային բաժանմունքում կարող են փոխանակել իրենց հին լամպերը LED լամպերի հետ։

«Խնայված էներգիայի յուրաքանչյուր կիլովատն արժեքավոր է Ռուսաստանի էներգետիկ պատերազմին հակազդելու համար»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Տաթև Ֆռանգյան