ՌԴ-ն վրեժով լցված՝ Ալիևին գուցե դրդի հարվածել մեզ, որ ԵՄ-ին ապալեգիտիմացնի․ Մհեր Հակոբյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ-ին «օկուպանտ» անվանելիս չգիտե՞ր արդյոք, որ 1993-ին ՄԱԿ ԱԽ-ի ընդունած չորս բանաձևերից 822-րդով կոչ էր արվում «հրադադարի հաստատում և տեղական հայկական ուժերի դուրսբերում Քելբաջարի շրջանից»։ Ուշադրություն՝ «ո՛չ թե ՀՀ-ի զորքերի դուրսբերում» են պահանջել, այլ՝ «տեղական հայկական ուժերի», այսինքն՝ ԼՂ-ի պաշտպանական ուժերի։ Այս բանաձևի տակ ստորագրել է նաև ՌԴ-ն։ Ինչո՞ւ է Լավրովը ՀՀ-ին դարձնում պատերազմի կողմ՝ կեղծելով իրականությունը։ Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասում է՝ ՀՀ-ի հասցեին «օկուպանտ» բառի կիրառումը սխալ է և չունի որևէ հիմք․ «Այն, որ միջազգային որևէ փաստաթղթով հայկական կողմը, և մասնավորապես՝ ՀՀ-ն չի համարվել օկուպանտ, դա փաստ է։ Ավելին ասեմ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը 1994-95 թվականներից սկսեց ակտիվ գործել, և նրա որևէ բանաձևում, խոսույթում, բանակցային ոչ մի փաստաթղթում նման հասկացություն չի եղել, որ ՀՀ-ն «օկուպանտ» է։ ԵԱՀԿ Մինսկի խումբը երբ ստեղծվեց, հիմքում ուներ ՄԱԿ-ի ԱԽ-ի չորս բանաձևերը, որոնք Ալիևը շատ է սիրում հիշատակել, բայց այդ բանաձևերում այնպես չէ, որ հակահայկական բնույթ կար։ Ընդամենը՝ Ալիևն է անբարեխիղճ մեկնաբանություն տալիս այդ բանաձևերին։ Եվ հետո՝ այդ բանաձևերն օղակվեցին Մինսկի խմբում, և բանաձևերը մնացին անցյալում։ Եթե Մինսկի խմբի համանախագահները համարում էին, որ ՀՀ-ն «օկուպանտ» է, ինչո՞ւ բանակցությունների ժամանակ որևէ կերպ չէին շեշտադրում դա։ Իրավաբանական տեսանկյունից՝ ՀՀ-ն երբեք չի պատերազմել Ադրբեջանի դեմ»,- ասաց ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան