ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրին համաձայնության քվե տալուն ընդառաջ Հայաստան կժամանի ԵԽ պատվիրակությունը
Քաղաքականություն
15.06.2018 | 16:482018 թվականի հունիսի 18-ին Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) պատվիրակությունը, որը կգնահատի Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների ներկա փուլը և բարեփոխումներին ուղղված ջանքերը՝ ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրին համաձայնության քվե տալուն ընդառաջ. տեղեկացնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության լրատվական ծառայությունը:
Այցի շրջանակներում նախատեսված է ԵԽ պատվիրակության ղեկավար Դեյվիդ Մքալիսթերի և ՀայաստանումԵվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի մամլո ասուլիսը: