Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից 122-ը փոփոխվում է. ինչ փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Մեկնարկել է «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով աշխատաժողովը:

Աշխատաժողովի նպատակն է ամբողջացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկությունները օրենսդրության, ինստիտուցիոնալ և գործնական կիրառման ուղղություններով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ Աշխատանքային օրենսգրքի մեծ փաթեթն արդեն Կառավարության հավանությանն է արժանացել և տեղափոխվել ԱԺ դաշտ, որտեղ տեղի կունենան քննարկումներ դրա շուրջ։

Փոխնախարարն ընդգծեց, որ Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից 122-ը ենթարկա են փոփոխության և լրացման։

«Զուգահեռաբար ավարտական փուլում է գտնվում հեռավար աշխատանքի մասին փոփոխութուն – լրացումը։

Նախատեսում ենք արդարադատական ինստիտուտի ներդրում, որը մի քանի խնդիր է լուծելու՝ առաջին հերթին աշխատող – գործատու առկա վեճերի հնարավոր ամենաարագ և անվճար մեխանիզմներ կունենա, և երկրորդ՝ սրանով սոցիալական գործընկերներին ևս մի գործիքակազմի հնարավորություն կտրվի, որի միջոցով իրենց դերը կբարձրանա և կկարողանան ավելի արդյունավետ իրականացնել իրենց գործառույթները։

Նախարարությունը նաև մշակել է ռազմավարություն, որում առանձին անդրադարձ կա աշխատանքային իրավունքին»-նշեց Սարգսյանը։

Փոխնախարարի հավաստմամբ՝ նաև հավելյալ կարևոր օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում՝ Արհմիությունների մասին օրենքում և Գործատուների միության մասին օենքում։

Այս փոփոխությունները, ըստ փոխնախարարի, կնպաստեն ավելի արդյունավետ համակարգ ունենալուն։

Մանրամասները՝ տեսանյութում։