Արծվիկ Մինասյանը համագործակցության ընդլայնման հարցեր է քննարկել Արգո Ավակովի և Դմիտրի Մարյասինի հետ

Լուրեր

15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
Բոլորը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հուլիսի 3-ին  հանդիպում է ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինի և ՄԱԶԾ բնապահպանական ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանի հետ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման առանցքում ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ հարցերի քննարկումն էր: Նախարար Արծվիկ Մինասյանը կարևորել է բնապահպանական ոլորտում ԵԱՀԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, նշել, որ չնայած, կառույցի երևանյան գրասենյակի փակմանը, ակտիվությամբ և հետեևողականորեն շարունակելու են դրանց իրագործումը: Նախարարը նշել է ծրագրերի ինստիտուցիոնալացման և գործողությունները ճանապարհային քարտեզի վերածման  անհրաժեշտությունը, ինչը կտա տեսանելի արդյունքներ:

Արգո Ավակովը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել նախատեսվող փոփոխություններից հետո փոխգործակցության հնարավորությունները, կարևորել դրանցում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի դերը: Դմիտրի Մարյասինն, իր հերթին, անդրադարձել է ՀՀ բնապահպանության նախարարության հետ հաջող համագործակցությանը, վստահեցրել, որ կան լավ հեռանկարներ դրա ընդլայնման համար: Հանդիպմանը խոսվել է գերատեսչության կարողությունների զարգացման անհրաժեշտության, տեխնիկական հագեցվածության և մի շարք այլ հարցերի մասին, որոնց մանրամասները կքննարկվեն արդեն աշխատանքային հանդիպումների ընթացքում: Ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են համագործակցության ընդլայնման և համատեղ աշխատանքին միտված պատրաստակամությունը: