Սպառնալիքներ կան՝ ՀՀ-ն ցավոտ ձևով ՌԴ-ից անջատվում է․ մարդիկ էլ չեն ասում՝ առանց ռուսի կորած ենք․ Սոնա Մանուսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայաստանի պես պատերազմող երկրների հասարակությունները դժվարությունների, հոգեբանական տրավմաների նկատմամբ, պիտի որ, ավելի դիմակայուն գտնվեին։ 90-ականներին անասելի ծանր վիճակում էր Հայաստանը` նորանկախ պետություն, որը մահաբեր երկրաշարժ էր տեսել, և անմիջապես ընկղմվել անհավասար պատերազմի մեջ Ադրբեջանի դեմ։ «Մութ ու ցուրտ» որակված այդ տարիները նաև մեծ արտագաղթի տարիներ էին, բայց նաև հաղթանակի։ Մարդիկ գիտեին՝ հանուն ինչի՞ են դիմանում, զրկանքներ կրում։ Բելառուսը օրինակ գտել է իր «անվտանգության ապահովման» տարբերակը՝ ՌԴ-ի հետ Միութենական պետություն կազմել, մասնակցել ուկրաինական պատերազմին։ Այսօր կա՞ հասարակական մակարդակով ընկալում, որ պայքար է ՀՀ-ի ինքնիշխանության և անկախության հարցով, և ներկա դժվարին իրավիճակում ո՞րը պիտի լինի ելքը։

Հոգաբան և հետազոտող Սոնա Մանուսյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասում է, որ ինքնիշխանության խնդիրները ՀՀ-ն ունեցել է վաղուցվանից, ուղղակի հիմա բոլոր պրոբլեմները միանգամից գրոհել են։ Նա հիշեցնում է 2015-ին Գյումրիի Ավետիսյան ընտանիքի անդամների սպանության դեպքը ռուսական բազայի զինծառայող Պերմյակովի կողմից, որից հետո Հայաստան պետությունը ռուս զինծառայողին իր արդարադատական մարմինների միջոցով պատժելու խնդիրների առաջ էր կանգնել․ «Այդ օրինակը ցույց էր տալիս մեր ինքնիշխանության դեֆիցիտը և առհասարակ՝ ՌԴ-ի հետ քաղաքական խոսակցության բացակայությունը։ ՌԴ-ն ոչ միայն ՀՀ-ի, այլև աշխարհի հետ վաղուց այլևս քաղաքական լեզու չի օգտագործում։ Առաջնորդվում էր «Ուժ կա, խելք պետք չէ» սկզբունքով, բայց հիմա պարզվեց՝ ինքը ուժ էլ չունի և աշխարհին ուղղված իր խոսքը իր ընկալած վասալի հետ էլ ավելի ուժային է։ Ինքը ուղղակի ուժի սպառնալիք է տեղում։ Բայց ՀՀ քաղաքացին, որ շատ լոյալ էր ՌԴ-ի նկատմամբ, սկսել է զգալ, որ մի բան այն չէ։ ՀՀ-ում մարդիկ ցավոտ կերպով տարանջատվում են ՌԴ-ից, և այլևս չեն ասում, որ եթե ռուսը չլինի, մենք կորած ենք»,- հասարակական ընկալումների վերափոխումներն այս կերպ է դիտարկում հոգեբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան