Հայաստանում դուլաների և կրծքով կերակրման մասնագետների գործունեության կարգավորումներ չկան, ինչը ռիսկեր է ստեղծում․ Աստղիկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Բոլորը

Ընթանում է «Աջակցող միջավայր հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում» ծրագրի փակման միջոցառումը։

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ Կետ 33 ՀԿ -ն իրականացրել է հետազոտություն, որում ծնելիության անկման խնդիրներից բացի՝ անդրադարձ է կատարվել նաև արժանապատիվ ծննդօգնություն հասկացությանը, կանանց իրավունքներին, մանկաբարձական բռնությանը։ 

Ուսումնասիրությունը վեր է հանել խնդիրներ, որոնք լրացուցիչ որակական և քանակական հետազոտության կարիք ունեն օրենսդրական լուծումներ գտնելու համար։ 

Ուսումնասիրության վերհանած հարցերի քննարկման ժամանակ ահազանգ հնչեց կեսարյան հատումների աճի մասին։  

«Աջակցող միջավայր հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում» ծրագրի ղեկավար Աստղիկ Կարապետյանի խոսքով՝ վերջին տվյալներով՝ կեսարյան հատումների աճը հասնում է մոտ 38 տոկոսի, որի բացատրությունը դեռ չկա։ ԱՀԿ-ով սահմանված նորմա է համարվում 10-15 տոկոսը։  

«Աջակցող միջավայր հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում» ծրագրի ղեկավարի դիտարկմամբ՝ կարևոր խնդիրներից է ծննդաբերության նախապատրաստումը։  Նրա խոսքով՝ 2008 թվականից ստեղծվել և գործում են մայրության դպրոցներ, սակայն տվյալներ չկան, թե քանի մայրության դպրոց է ստեղծվել Հայաստանում և քանի կին է այցելել։ 

Կարապետյանը հավելեց, որ նոր մասնագետներ են դաշտ եկել՝ դուլաներն են և կրծքով կերակրման խորհրդատուները։ 

«Դուլա նշանակում է աղախին, կնոջն օգնող կին։ Դուլաներին կանայք հիմնականում դիմում են նախածննդյան, ծննդաբերության և հետծննդաբերության շրջանում, երբ կնոջ հոգսը մեծ է լինում։ Դուլաներին ներգրավում են նաև ծննդաբերության ժամանակ, նրանք օգնում են ճիշտ դիրք ընդունել, ճիշտ շնչել և այլն։ Դուլան դիտարկվում է որպես աջակից անձ, իրավունք չունի միջամտել բժշկական հարցերին, հետևաբար նաև այդ առումով պատասխանատվություն չի կրում»։ 

Ներկայացնելով կրծքով կերակրելու ցոիցանիշները՝ Կարապետյանը նշեց, որ տարեցտարի բարելավում է նկատվում․ «Օրինակ՝ 2016 թ․ տվյալներով՝ կրծքով կերակրվում էր մինչև 6 ամսական նորածինների 45 տոկոսը, իսկ 2021թ․ տվյալներով՝  72 տոկոսը, մինչև 2 տարեկանը կրծքով կերակրվում է երեխաների 26 տոկոսը»։ 

Կարապետյանն ընդգծեց, որ Հայաստանում դուլաների և կրծքով կերակրման մասնագետների գործունեության կարգավորումներ չկան, ինչը ռիսկեր է ստեղծում։

Մանրամասները՝ տեսանյութւոմ։